Իր ծննդյան 90-ամյակին լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնը կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով։ Մաքլեյնը PEOPLE-ին ասել է, որ ինքը դրան մեծ մասամբ հասել է պարարվեստի իր փորձի շնորհիվ:
«Ես սկսեցի պարել երեք տարեկանում եւ ավարտեցի կարիերաս մոտ 67-ում: Դա ինձ տվեց կարգապահություն, սեր երաժշտության հանդեպ, սովորեցրեց աշխատել մարդկանց հետ եւ հաղթահարել ցավը»,-նշել է Մաքլեյնը, ով իր կարիերան սկսել է Բրոդվեյում, իսկ հետո մեծ հաջողության հասել Հոլիվուդում:
Նա նշել է, որ երախտապարտ է, որ «կարողանում է շարունակել աշխատել»։ «Ես ունեմ լավ ընկերներ եւ, իսկապես, առողջ եմ»,-ասել է նա։
Մաքլեյնը պատրաստվում է հետաքրքիր տարվան: Դերասանուհին շուտով կսկսի իր նոր ֆիլմի նկարահանումները՝ «People Not Places in Atlantic City»-ում:
Նա նաեւ կթողարկի «Կյանքի պատը» գիրքը, որը լույս կտեսնի հոկտեմբերի 22-ին։ «Ես հիանալի կյանքով եմ արել, եւ ուզում եմ կիսվել դրանով»,-հավելել է դերասանուհին:
«Կարծում եմ՝ իմ կյանքը, պարզապես, կատարյալ է... Ես ուտում եմ այն, ինչ ուզում եմ, քնում եմ, երբ ուզում եմ»,-2019 թվականին ասել էր նա: «Սովորեք միաձուլվել բնությանը: Իմ շուրջը կենդանիներն են [Նյու Մեքսիկոյում]: Սա այն ամենն է, ինչ ինձ պետք է երջանիկ լինելու համար»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում