Արտահանել հայկական մշակույթն ու հայկական հարսանիքի ավանդույթը՝ այլ երկրներ․ այս մասին է նոր՝ «7 օր, 7 գիշեր» ֆիլմը, որի պրեմիերան Երեւանում կայացավ երեկ՝ մայիսի 16-ին։ Հայկական կոլորիտով ընտանեկան կատարկերգությունն արդեն հասանելի է բոլոր կինոթատրոններում։
Ֆիլմի պրեմիերային ներկա էին ստեղծագործական կազմի անդամները, դերասանները, այլ աստղային հյուրեր։

«Ֆիլմը ընտանեկան արժեքների, ընտանիքի ինստիտուտի կարեւորության մասին է։ Ես չեմ հիշում նման ժանրի որեւէ այլ ֆիլմ, որտեղ մանրամասն կերպով ներկայացվի հայկական ավանդական հարսանիքը, ցուցադրվի ամեն օրն իր խորհրդով։ Ֆիլմին լրացուցիչ արժեք է հաղորդել «Նուբար» ազգագրական երգի անսամբլը․ արտիստները մաքրամաքուր հայկական ստեղծագործություններ են կատարել ֆիլմի ամբողջ ընթացքում։ Ամեն արարողության հետ կապված թեմատիկ երգեր են հնչել»,-նշում է ֆիլմի բեմադրող ռեժիսոր Հայկ Կբեյանը։

«Ֆիլմում պարզ հնչում է միտքը, թե ինչու են հայկական ընտանիքները ամուր։ «7 օր, 7 գիշեր»-ի շնորհիվ մենք աշխարհին ճանաչելի կդառնանք որպես ամուր ընտանիքների երկիր։ Ֆիլմը ստեղծելիս օգտվել ենք հատուկ գրականությունից, մեզ օգնել են մասնագետներ՝ վերարտադրելու ամբողջ 7 օրվա եւ 7 գիշերվա արարողակարգը։ Ամեն օրն ունի իր նպատակը։ Եվ այնքան հետաքրքիր է, որ ոչ մի ավանդույթ հենց այնպես չէ ստեղծված»,-նշում է ֆիլմի սցենարիստ Նարեկ Ավագյանը։ Նրա խոսքով՝ մարդիկ տեսնելու են լավ ֆիլմ, որն ունի լավ պատմություն, յուրահատուկ խորհուրդ եւ հետաքրքիր դրամատիկ ընթացք։ «7 օր, 7 գիշեր»-ը փորձ է հայկական այս ավանդույթը դարձնել միջազգային եւ, գուցե, ինչ-որ բան փոխել աշխարհում դեպի լավը։

Ֆիլմի հերոսներից Հովհաննեսը հանրահայտ ազգագրագետ է, ում կյանքի ողջ նպատակը հայկական ազգային մշակույթի տարածումն ու պահպանումն է։ Երկարամյա աշխատանքի արդյունքում նրան, ի վերջո, հանջողվում է Հայաստան հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետներին՝ 7 օր եւ 7 գիշեր տեւող հայկական ավանդական հարսանիքը, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն գրանցելու համար, սակայն հենց առաջին օրը Հովհաննեսը լուրջ վնասվածք է ստանում, իր օգնականի անփութության ու մի ռուս ընտանիքի պատճառով, ում նա եղբոր խնդրանքով պետք է օդանավակայանից հասցներ հյուրանոց։ Այժմ նրա գործը պիտի ավարտին հասցնի ռուս ընտանիքը, սակայն ընտանիքում առկա մթնոլորտը (ամուսինները կանգնած են ամուսնալուծության եզրին), Հովհաննեսի անլուրջ օգնականն ու հարսանեկան ծեսերը ներկայացնող թատերախմբի ներքին անհամաձայնությունները ամեն բան վեր են ածում իսկական քաոսի։

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում։ Ստեղծագործական թիմը հույս ունի, որ ֆիլմի շնորհիվ 7 օր, 7 գիշեր հարսանիքի կոնցեպտը կվերականգնվի մեզանում եւ տարածում կստանա։

Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Հայկ Կբեյանն է, բեմադրող օպերատոր՝ Արթուր Ուստյան։ Պրոդյուսերներ՝ Սարիկ Անդրեասյան, Ղեւոնդ Անդրեասյան, Տիգրան Համբարձումյան, Գեորգի Շաբանով։ Սցենարը՝ Նարեկ Ավագյանի։ Կոմպոզիտոր՝ Վահե Գրիգորյան։ Դերերում՝ Զոյա Բերբեր, Սերգեյ Մարին, Արման Նավասարդյան, Արմեն Մարգարյան, Լեւոն Հարությունյան, Սոֆիա Պետրովա, Եգոր Նիկոլենկո, Ալինա Բարկալովա, Յուլիա Շարովա: Ֆիլմի պաշտոնական սաունդթրեքի հեղինակը Hayat Project-ն է։


Հայաստանյան պրեմիերային զուգահեռ ֆիլմը կներկայացվի նաեւ մի շարք ԱՊՀ երկրներում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:21, 15 նոյեմբերի
Made by Armenians. հինգ իր, որոնք ստեղծել և ամբողջ աշխարհում հայտնի են դարձրել հայերը16:21, 15 նոյեմբերի
Երբ ողբերգությունն այլևս փոքր չէ․ մարդու անվերջ վերադարձը դեպի ինքն իրեն14:30, 15 նոյեմբերի
30 հազար դոլար արժողությամբ Louis Vuitton պայուսակներ. աճուրդի կհանվեն Մուրակամիի, Կուսամայի և Ֆրենկ Գերիի ավելի քան 100 հազվագյուտ ստեղծագործությունները12:39, 15 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. փողկապներ, կաշի և նորաձևության կանոններ, որոնք ստեղծված են խախտվելու համար11:36, 15 նոյեմբերի

09:00, 15 նոյեմբերի
Ո՞ր գինին է համապատասխանում ձեր կենդանակերպի նշանին այս հանգստյան օրերին․ Wine Scope19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի