Նորաձևության հետևորդներն արդեն վաղուց կոտրել են այն կարծրատիպը, թե փողկապը բացառապես տղամարդկանց մենաշնորհն է, դասական կոստյումը փորձարկումներ չի հանդուրժում, իսկ անիմալիստական պրինտը գեղեցիկ է միայն չափավոր կիրառման դեպքում։ Եվ հայ թրենդսեթերներն ակտիվորեն օգտագործում են այս ազատությունն իրենց սթրիթ-սթայլ (street style) կերպարներում։ Այս նոր ընտրանիում ներկայացված են շոկոլադեգույն օվերսայզը, վինտաժային փողկապները, ընդգծված բնավորությամբ տաբատներն ու կաշին, որը հաստատ մտադիր չէ զիջել իր դիրքերը։
Off-Duty Style. անկաշկանդություն՝ բոլոր կանոններով

Օլյա Հակոբյանի կերպարում դասական բլեյզերը անսպասելի լրացում է ստանում՝ սպիտակ պլիսե մինի կիսաշրջազգեստ, կաշվե բարձրաճիտք կոշիկներ և կիսաշրջազգեստի վրայից կապված ֆլանելե վերնաշապիկ։ Ընդգծված ուսերով ազատ ձևվածքի շոկոլադեգույն պիջակը հիշեցնում է Saint Laurent-ի և The Frankie Shop-ի էսթետիկան, որտեղ տղամարդկային դերձակային արվեստը վաղուց դարձել է կանացի զգեստապահարանի անբաժան մասը։ Իսկ վերնամասի սպիտակ գույնը կերպարին թեթևություն է հաղորդում և թույլ չի տալիս, որ ծավալուն ուրվագիծը չափազանց ծանր ու ծանրաբեռնված թվա։

Այստեղ գլխավոր ոճային հնարքը վանդակավոր վերնաշապիկն է, որը կարծես պատահաբար հայտնված լինի գոտկատեղին։ Սա 90-ականների գրանժին ու Marc Jacobs-ի ապակառուցվածքային սթրիթ-սթայլին ուղղված հարգանքի տուրք է։ Այս հնարքը ոչ միայն անկաշկանդություն է հաղորդում կերպարին, այլև աշխուժացնում է հանգիստ գունային գամման։ Կերպարն ամբողջացնում են լայն վերնամասով բարձրաճիտք կոշիկներն ու մուգ աքսեսուարները։ Արդյունքում ստացվում է իդեալական high-low mix (բարձր ու ցածր ոճերի համադրություն)՝ մի փոքր պրեպպի, մի փոքր գրանժ և բավարար վառ բնավորություն՝ քաղաքային եռուզեռում չկորչելու համար։
Boyfriend Style. տղամարդու զգեստապահարանը՝ կանացի կանոններով

Մարիաննա Վարդանյանը դասական գործնական զգեստապահարանը վերածում է նորաձև փորձարկումների հարթակի։ Տաուպ (մոխրադարչնագույն) երանգի ծավալուն բլեյզերը, երկնագույն վերնաշապիկն ու երկրաչափական նախշերով լայն փողկապը գրեթե պատրաստի power dressing-ի բանաձև են՝ առանց գրասենյակային խստության։ Աքսեսուարի վինտաժային նախշը հիշեցնում է 70-ականների էսթետիկան, իսկ թույլ կապված հանգույցն ու արձակված օձիքը տղամարդու զգեստապահարանին արված հղումը շատ ավելի խաղաղ են դարձնում։ Այս մեկնաբանության մեջ հեշտությամբ կարելի է ճանաչել Miu Miu-ի, Prada-ի և Valentino-ի պոդիումային փորձարկումների տրամադրությունը։

Բայց ամենահետաքրքիրը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է դասականը։ Կարամելագույն կեպին, կաուչուկե տակացուով ռետրո-կեդերն ու ազատ տաբատը տեսքին սպորտային շունչ են հաղորդում։ Գունապնակը կառուցված է բնական երանգների վրա՝ ձիթապտղագույն, քամել, դարչնագույն և երկնագույն։ Ոչ մի ընդգծված պերճանք. միայն համամասնությունների ու աքսեսուարների ճշգրիտ համադրություն։ Նման կերպարը հավասարապես օրգանական կդիտվեր և՛ Սեուլի փողոցներում, և՛ Նորաձևության շաբաթվա լուսանկարիչների օբյեկտիվներում։
Power Dressing. դասական ոճ՝ ըստ բնավորության

Լիլիթ Դավթյանն ընտրում է խիստ դասականը, սակայն այն համադրում է նորաձև հանդգնության ակնհայտ չափաբաժնով։ Ուղղահայաց զոլերով երկար, երկկոճականի վերարկուն ձևավորում է ձգված, հավաք ուրվագիծ և հղում անում power tailoring-ի էսթետիկային՝ տղամարդու կոստյումի հանդեպ այն նույն սիրուն, որը շարունակաբար վերաիմաստավորում են Saint Laurent-ն ու Max Mara-ն։ Սև բարձրօձիք բլուզը դառնում է լակոնիկ հիմք, իսկ բարձրաճիտք կոշիկների մեջ դրված ազատ կոստյումային տաբատը խախտում է դասական հագուստ կրելու ընդունված կանոնները։ Արդյունքում խիստ համադրությունը ստանում է քաղաքային սթրիթ-սթայլին բնորոշ բնավորություն։

Առանձնահատուկ ուշադրության են արժանի աքսեսուարները։ Հյուսվածքով փափուկ քլաչը հիշեցնում է Bottega Veneta-ի պաշտամունքային Intrecciato տեխնիկան, իսկ ոսկեգույն ճարմանդով բարակ գոտին՝ Gucci-ի ոգով նուրբ լոգոտիպային շեշտադրում է ավելացնում։ Սակայն գլխավոր նորաձև հայտարարությունը «սագի թաթ» պրինտով և զանգվածային փոկով Boyakhchyan բարձրաճիտք կոշիկներն են։ Դրանք վերարկուի խիստ զոլերը կոնտրաստի մեջ են մտցնում կոշիկի գրաֆիկական նախշի հետ՝ կերպարը դարձնելով շատ ավելի հետաքրքիր, քան սովորական մոնոքրոմն է։ Այստեղ դասականը չի փորձում անթերի լինել, և հենց այդ պատճառով էլ այն աշխատում է։
Chocolate Brown & Animal instinct

Արուսիկ Մարկոսյանը շեշտը դնում է արտահայտիչ ֆակտուրաների ու բարդ գունապնակի վրա։ Մուգ շոկոլադեգույն ծավալուն կաշվե բաճկոնը թելադրում է ողջ կերպարի տրամադրությունը. դրա ազատ ձևվածքն ու փափուկ ֆակտուրան հիշեցնում են Saint Laurent-ի, Miu Miu-ի և Acne Studios-ի պոդիումային էսթետիկան։ Սովորական դարձած սևի փոխարեն ընտրվել է հագեցած սուրճի երանգը, որը հատկապես տպավորիչ տեսք ունի սև բարձրօձիք բլուզի և անիմալիստական պրինտով մոխրագույն տաբատի համադրությամբ։ Զեբրի նախշն այստեղ ոչ թե աչք ծակող շեշտադրում է, այլ առօրյա զգեստապահարանի լիարժեք մաս։

Ծավալուն կաշվե հյուսվածքով ու խոշոր շղթայով պայուսակը կերպարին Bottega Veneta-ի և նրա հանրաճանաչ Intrecciato տեխնիկայի շունչն է հաղորդում։ Իսկ կարամելագույն տակացուով թավշյա ռետրո-կեդերը մեղմում են կաշվե վերնամասի և պրինտով տաբատի ավելորդ լրջությունը։ Ամբողջ ոճավորումը կառուցված է կոնտրաստների վրա՝ հարթ կաշի, ռելիեֆային հյուսվածք, ֆակտուրային դենիմ և նուրբ թավիշ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:39, 15 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. փողկապներ, կաշի և նորաձևության կանոններ, որոնք ստեղծված են խախտվելու համար11:36, 15 նոյեմբերի

09:00, 15 նոյեմբերի
Ո՞ր գինին է համապատասխանում ձեր կենդանակերպի նշանին այս հանգստյան օրերին․ Wine Scope19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի
