«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Վոլոչկովան ակնարկել է Լազարեւին, որ, որպես ներողություն, նրանից ծաղիկներ կցանկանար ստանալ

10:27, 23 մարտի

Ռուս բալերինա Անաստասիա Վոլոչկովան արձագանքել է «Шоу Воли» հաղորդմանը, որի շրջանակում երգիչ Սերգեյ Լազարեւը ներկայացել է պարուհու ստվարաթղթե պատկերի հետ։ Այս մասին նա խոսել է Instagram-ի իր էջում։

Պարուհին հեգնանքով նշել է, որ այժմ ինքն ու կատարողը համատեղ «կադր» ունեն, բայց ընդգծել է, որ ավանդույթի համաձայն՝ տղամարդու ներողությունը պետք է այլ կերպ արտահայտվի։ Նա ակնարկել է, որ կցանկանար ծաղկեփունջ ստանալ։

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Սերգեյին եւ նրա աշխատանքին։ Սակայն տղամարդը, ով ընդունում է իր սխալը, սովորաբար, կնոջը նվիրում է ծաղիկներ եւ բացիկ՝ որպես ներողության նշան։ Ես հանդուրժող եմ օտար արժեքների նկատմամբ՝ ստվարաթղթե լուսանկարների եւ այլ նախասիրությունների տեսքով... Սա յուրաքանչյուր մարդու անհատական ​​ընտրությունն է»,-գրել է պարուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Анастасия Волочкова (@volochkova_art)

Բալերինան խոստովանել է, որ հավանել է իր ստվարաթղթե պատճենը եւ ցանկություն է հայտնել այն նվեր ստանալ։

Ավելի վաղ Լազարեւը պատմել էր, թե ինչու է հրաժարվել Անաստասիա Վոլոչկովայի հետ լուսանկարվել «Ոսկե գրամոֆոն» մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա։

Արտիստը բացատրել է, որ պարուհին երկար ժամանակ իրեն մոտ է եղել, եւ որոշել է համատեղ լուսանկար խնդրել միայն այն պահին, երբ ինքը շտապում էր հանդերձարան։

«Կարմիր գորգ էր, դիմացս Վոլոչկովան էր, ով հետ ու առաջ էր քայլում։ Նա տեսավ ինձ, բայց այդ պահին ցանկություն չհայտնեց ինձ հետ լուսանկարվելու։ Հետո հերթը հասավ իմ լուսանկարվելուն, որից հետո ես ստիպված էի վազել հագուստս փոխելու»,-պարզաբանել է երգիչը։

Միջադեպը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին՝ «Ոսկե գրամոֆոն» մրցանակաբաշխության կարմիր գորգին։ Լրագրողները լուսանկարում էին արտիստներին, երբ Վոլոչկովան մոտեցավ Լազարեւին՝ լուսանկարվելու առաջարկով, սակայն արտիստը մերժեց նրան, ներողություն խնդրեց ու հեռացավ։

Լուսանկարը՝ newsru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել