Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր

21:24, 29 ապրիլի

Լոս Անջելեսի Լագունայի թանգարանում բացվել է Ջոան Աղաջանյան-Քուինի հավաքածուի ցուցահանդեսը «Եզրագծին» անվանմամբ։

Հոդվածում, որը հրապարակվել է 1984թ. ապրիլին,  Los Angeles Times թերթի մեկնաբան Բանի Մարսը նշել է, որ հիանում է ամենուր լինելու Ջոան Աղաջանյան-Քուինի ունակությամբ։ Մարսը հետեւել է նրան Ֆրենկ Գերիի ցուցահանդեսի բացմանը Լարի Գագոսյանի պատկերասրահում, որտեղ նա շփվել է ընկերների հետ, ներառյալ Գերին, Գայ Դիլը եւ Էդ Ռուշան։ Ավելի ուշ նույն երեկոյան Թրամփի ռեստորանում նա ընթրել է նկարիչներ Բիլի Էլ Բենգստոնի եւ Փիտեր Ալեքսանդրի հետ։ «Շատ կուզենայինք իմանալ, թե իսկապես միս Քուինի բարձրակրունկները ռեակտիվ շարժիչ ունեն, ինչպես վկայում են լուրերը»,- գրել է Մարսը։ «Դա կբացատրեր նրա ծածանվող տաբատը»,- գրել է Air Mail-ը։

Քուինը, որն օրերս տոնել է իր 88-ամյակը, նախկինի պես ամենուրեք ներկա է Լոս Անջելեսի արտ-բեմում, չնայած հրաժարվել է բարձրակրունկներից եւ նախընտրել Մերի Ջեյնի թավշյա կոշիկները։ «Ես կարծում եմ, որ դա պարզապես իմ ԴՆԹ-ի մի մասն է։ Ինձ դուր է գալիս մարդկանց մեջ գտնվել»,- ասում է Քուինը։ «Ես միշտ ցանկանում եմ իմանալ, թե ինչ նոր բան է տեղի ունենում»։

Վերջերս նա այցելել է Լոս Անջելեսի Frieze, իսկ մի քանի օր անց ընթրել է Բեւեռլի Հիլզում, Mr. Chow ռեստորանում, նկարիչ Չեզ Գեստի եւ գալերիստ Ջեֆրի Դեյչի հետ։

Նա ուշադիր եւ բնածին դիտորդ է եւ այդ հմտությունը հղկել է Էնդի Ուորհոլի «Ինտերվյու» ամսագրի խմբագիր աշխատած ժամանակ։

Ուորհոլի մահվանից հետո 1987թ. նա դարձել է Los Angeles Herald Examiner ամսագրի խմբագիրը։

Քուինը առավել հայտնի է արվեստի գործերի հավաքածուով, որը կուտակել է 1960-ականներին հանգուցյալ ամուսնու՝ Ջոն Քուինի հետ, որը հայտնի փաստաբան էր Լոս Անջելեսից։ Արվեստի աշխարհից շատերը կարծում են, որ իրենք օգնել են Լոս Անջելեսը հետպատերազմյան արվեստի կենսականորեն կարեւոր կենտրոնի վերածելուն։

«Եզրագծին»-ը Լագունայի Գեղարվեստի թանգարանի նոր ցուցահանդեսն է, այն հնարավորություն է տալիս դիտել Քուինի անձնական հավաքածուն, որի մեծ մասը ձեռք է բերվել  այնպիսի նկարիչների հետ նրա բարեկամության շնորհիվ, ինչպիսին են Ռուշան, Լինդա Բենգլիսը, Էդ Մոզեսը եւ Ռոբերտ Գրեմը։

Ցուցահանդեսը ներառում է նաեւ Քուինի մոտ 300 դիմանկարների մի մասը, որոնք ստեղծվել են վերջին 50 տարիներին այնպիսի նկարիչների կողմից, ինչպիսին են Դեւիդ Հոնկին, Ժան-Միշել Բասկիան եւ Ջորջ Հարելը, ինչպես նաեւ Լոս Անջելեսի ժամանակակից նկարիչների կողմից, ներառյալ Ջոի Տերիլը եւ Իոլանդա Գոնսալեսը։

«Սա ոչ տիպիկ հավաքածու է»,- ասում է գալերիստ Ռեյչել Մակքալա Ուեյնռայթը։ «Ջոանը պարզապես մուսա չէ նկարիչների համար, այլեւ գիտակ, որը շատ հմուտ խոսում է արվեստի մասին։ Հավաքածուն կարճ պատում է Լոս Անջելեսի ստեղծագործության  մասին, որի կենտրոնում են գտնվել Ջոանը եւ Ջեկը»։

Քուինը հայ ներգաղթյալների թոռնուհին է, որոնք սկսել են աղբահանման եւ խոզապահության բիզնեսով, իսկ հետո զբաղվել են բանկային գործով։ Նրա հայրը՝ Ջեյ Սի Աղաջանյանը, ավտոսպորտի փրոմոութեր էր, որի թիմը հաղթել է Ինդիանապոլիս 500-ի երկու մրցավազքերում։

Նա առաջին անգամ Ջեկին հանդիպել է 1950-ականներին, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի եղբայրության երեկույթից հետո։ Նրանք սկսել են հանդիպել Ջոանի՝ բակալավրիատն ավարտելուց հետո, երբ նա աշխատում էր որպես գրանցողի օգնական Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի իրավաբանական դպրոցում, որտեղ սովորում էր Ջեկը։ Ամուսնացել են 10961թ., եւ Քուինը, որն արդեն խորասուզվել էր տեղի արտ-բեմում, ասպարեզ մտցրեց նաեւ ամուսնուն։

Լոս Անջելեսի արվեստի աշխարհը փոքր էր եւ միահամուռ։ Պատկերասրահները եւ հավաքորդները քիչ էին, եւ բոլորը միմյանց ճանաչում էին։ «Նյու Յորքը միշտ ցուցադրել է իրեն»,- ասում է Քուինը։ «Մենք ասես երկրորդ տեսակի մարդիկ էինք, բայց մենք բոլորս շատ մտերիմ էինք, եւ արտիստները մրցունակ չէին»։

Նրանց տունը Բեւեռլի Հիլզում, որտեղ Քուինն ապրում է մինչ օրս, որտեղ բախվել են սոցիալական աշխարհները, Ջեկի գործընկերներն իրավամբ ստեղծագործական անհատներ են, նկարիչներին հնարավորություն է տվել գտնել նոր հավաքորդների։ Նրանց թատերական ճաշկերույթներում Ջոանը կարող էր հայտնվել մանուշակագույն շիֆոնե զգեստով, չորս վինտաժային Cartier ժամացույցներով մեկ ձեռքի վրա։

Ջեկը դարձավ նկարիչների փաստացի փաստաբանը։

«Դա արկածախնդիր զույգ էր, սրտալից մարդիկ, որոնք պատրաստ էին իրերին այնպես նայել, ինչպես ոչ ոք»,- ասում է «Լույս եւ տարածություն» շարժման նախագնաց Լեդի Ջոն Դիլը, որը Քուինների հետ հանդիպել է 1960-ակաների վերջին գեղարվեստական դպրոցն ավարտելուց հետո։

Ջոանը երբեք արվեստի գործերը չի գնել որպես ներդրումներ. նա ձեռք է բերել այն, ինչն իրեն դուր է եկել, իր ընկերներից։ Ջեկի մահվանից մի քանի տարի հետո, 2019թ., Քուինն առաջին անգամ վաճառեց կտավ։ Christie's-ը աճուրդի հանեց Ռուշայի 1964թ. «Վնասելով «Ռադիո № 2» բառին» կտավը, որը «խփեց» Ռուշայի նախորդ վաճառքների ռեկորդը՝ վաճառվելով 52,4 մլն դոլարով։

Նկարիչներից մեկը, որը տեղ չի գտել Քուինի հավաքածուներում, Ուորհոլն էր։ «Մենք Ջեկի հետ միասին երբեք Ուորհոլին մեծ նկարիչ չենք համարել»,- ասում է նա՝ նշելով, որ նա ավելի շուտ վիզուալ ագրեգատոր էր։ «Ջեկն ասում էր, որ նա սպունգի նման է։ Նա նստում էր այնտեղ ու կլանում շուրջը գտնվող ամեն բան»։ Չնայած այսօր Ուորհոլի կտավը կարելի է վաճառել շատ ավելի թանկ, քան Պիկասոյինը, Քուինն ասում է, որ իր միակ ափսոսանքը ֆինանսական չէ։ Եթե նա գներ Ուորհոլի աշխատանքները, «նա իմ պատերին կլիներ որպես բարեկամ-նկարիչ»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել