Սիրային եռանկյունի. Թոմ Քրուզը սիրավե՞պ է սկսել Միրանդա Քերի հետ

17:07   3 նոյեմբերի, 2014

Լուրերն այն մասին, որ 52-ամյա Թոմ Քրուզը վտանգավոր հնարք է կատարել նոր մարտաֆիլմի նկարահանման ժամանակ, ԶԼՄներում այլ ասեկոսեների տեղիք են տվել։

Ինչպես գիտեք՝ Օռլանդո Բլումը բաժանվել է Միրանդա Քերից (ըստ որոշ ասեկոսների՝ մոդելը դավաճանել է նրան Ջասթին Բիբերի հետ), իսկ այժմ հայտնի մոդելը սիրավեպ է սկսել մեկ այլ հայտնի դեմքի հետ։ New Idea հրատարակությունը հայտնել է, որ Միրանդան բաժանվել է Ջեյմս Փաքերից եւ այժմ նրա նոր ընտրյալը Թոմ Քրուզն է։

Ըստ հրատարակության՝ ավստրալիացի մոդելն ու հոլիվուդյան դերասանը խենթանում են միմյանց համար։

«Երբ Միրանդան բաժանվեց Ջեյմսից, նա սկսեց գաղտնի հանդիպել Թոմ Քրուզի հետ»,-ասել է Միրանդային մոտ կանգնած աղբյուրը։

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Թոմ Քրուզը բաժանվել է Քեթի Հոլմսից։ Մինչ այդ 1991-2001թթ. նա ամուսնացած է եղել Նիկոլ Քիդմանի հետ։ Ի դեպ, ասում էին, որ նա վերջերս սիրավեպ էր սկսել Լինդսի Լոհանի հետ, սակայն վերջինս հերքում էր այս լուրերը։

Թոմ Քրուզ եւ Քեթի Հոլմս

Իսկ թե իրականում ով է գրավել այս գեղեցկուհու սիրտը, հայտնի է միայն նրան։



© NEWS.am STYLE