Արսեն Սաֆարյանը, Մաշա Մնջոյանը, Ռազմիկ Ամյանը՝ Bad Boys Blue խմբի մենակատար Քեւին Մաքկոյի մենահամերգին (ֆոտո)

11:35   22 նոյեմբերի, 2014

Yans Music Hall-ում երեկ՝ նոյեմբերի 21-ին, կայացավ Bad Boys Blue խմբի մենակատար Քեւին Մաքկոյի մենահամերգը: Քեւինը հանդիսատեսին ողջունեց Bad Boys Blue խմբի հիթ դարձած երգերով: Իհարկե, համերգային ծրագիրը այսքանով չսահմանափակվեց: 

Քեւին ու Սոնան կատարեցին իրենց զուգերգը՝ «Do what you do», որի մասին NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել էր: Իսկ դրանից հետո Սոնան ներկայացրեց իր երգացանկից հին ու նոր կատարումներ:

Այս գեղեցիկ համերգին ներկա էին Արսեն Սաֆարյանը, Ռազմիկ Ամյանը, Մաշա Մնջոյանը եւ շատ ու շատ այլ աստղեր։

Նշենք, որ օրեր առաջ Սոնան եւ Քեւինն ավարտել են իրենց զուգերգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Սոնան նշել է, որ նկարահանումները շատ լավ են ընթացել.

«Շնորհակալ եմ Արենին, որ նա իր պրոֆեսիոնալ թիմով կարողացավ անթերի աշխատանք կատարել: Քեւինն ու նրա պրոդյուսեր Իգորը զարմացած էին»,-ասել է Սոնան։

NEWS.am STYLE-ն առաջիկայում կներկայացնի տեսահոլովակի մանրամասները:

 Մելինե Տոնոյան 




© NEWS.am STYLE