Bad Boys Blue խմբի մենակատար Քեվին Մաքկոյը Հայաստանում է։ Լեգենդար երգիչը Երեւան է եկել երգչուհի Սոնայի հետ միասին տեսահոլովակ նկարելու համար։ Բացի դրանից՝ Քեվինն առաջին անգամ Երեւանում կներկայանա մենահամերգով՝ Yans Music Hall-ում, որը կկայանա նոյեմբերի 21-ին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Սոնան եւ Քեվինը։
«Քեվինի հետ երգելու առաջարկը ստանալուց հետո Bad Boys Blue խմբի պրոդյուսեր Իգոր Սենգերի հետ ընտրեցինք «Do what you do» դիսկո ոճի երգը, որն ինձ համար էլ նորություն լինելու, քանի որ մինչ օրս ես այդ ժանրում չեմ երգել։ Երգի համահեղինակից պետք է թույլտվություն վերցնել, որը Իգորին հայտնել էր, որ այդ երգը Քեվինը կարող է միայն կատարել սեւամորթ արտիստի հետ, բայց Իգորը կարողացել է նրան, այսպես ասած, համոզել։ Եվ դրանից հետո Իգորն ինձ հայտնեց, որ ձայնագրվեմ եւ ձայնագրությունը ուղարկեմ Գերմանիա, որ նրանք լսեն այն։ Ի սկզբանե, որոշված էր, որ ես պետք է գնայի Գերմանիա եւ հենց այնտեղ ձայնագրվեի, սակայն «Հայաստանի ձայնը» նախագծի պատճառով ես չէի կարող երկրից բացակայել»,- ասաց Սոնան։

Սոնան եւ Քեվինը առաջին անգամ այդ երգը կատարել են «Տաշի շոուի» ժամանակ։ Սոնայի խոսքով՝ երբ նրանք սկսել են երգել հանդիսատեսը ցնցվել է. «Չեք կարող պատկերացնել, թե ինչպիսի ոգեւորությամբ ընդունեցին մեզ։ Համերգային ծրագիրը տեւել է 4-5 ժամ։ Մենք ելույթ ենք ունեցել վերջում, իսկ մինչ այդ արդեն մարդիկ հոգնել էին, որովհետեւ շատ դժվար էր Կրեմլում 4-5 ժամ նստել։ Աննկարագրելի էր այդ պահը։ Բոլորը վեր էին կացել եւ պարում էին։ Եվ հենց դա դրդեց, որ մենք ներկայանանք նաեւ տեսահոլովակով»։

Իսկ Քեյվինը նշեց. «Շատ եմ աշխատել Ռուսաստանում եւ շատերի հետ համագործակցել եմ։ Այս անգամ որոշեցի զուգերգով հանդես գալ հայ արտիստի հետ։ Երբ լսեցի Սոնայի կատարումները, ինձ միանգամից դուր եկան։ Զարմացած էի նրա տեմբրի վրա։ Նա յուրահատուկ ձայն ունի»։

Պարային, ռիթմիկ երգի տեսահոլովակը նկարելու են Հայաստանում։
«Ռեժիսորն Արեն Բայադյանն է, որն ունի մեծ եւ պրոֆեսիոնալ թիմ, նրա աշխատանքները շատ եմ հավանում։ Բայց ասեմ, որ Իգորը ուզում էր, որ Գերմանիայում նկարվեր, բայց երբ ուղարկեցի Արենի գործերը, համաձայնեցին։ Շատ չեմ ցանկանա փակագծերը բացել, թե ինչպիսին է լինելու տեսահոլովակը, բայց կնշեմ, որ հանդես եմ գալու մի քանի կերպարներում, որի համար շնորհակալ եմ ոճաբան Արմեն Գալյանին»,- նշեց Սոնան։
Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 12 նոյեմբերի
«Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը»՝ աղմկահարույց սպանության կենտրոնում. ի՞նչ գաղտնիք էր թաքցնում Ալեն Դելոնը22:20, 12 նոյեմբերի
Հսկայական աչքերով աղջիկները գրավել են աշխարհը. ինչո՞ւ են Յոսիտոմո Նարայի կտավներն արժենում գրեթե 25 մլն դոլար21:17, 12 նոյեմբերի
Միլիոններն այստեղ անզոր են. ի՞նչ կանոններ են գործում գերհարուստների փակ աշխարհում20:30, 12 նոյեմբերի
Վարչապետի աթոռից՝ Քեթի Փերիի գիրկը. ինչո՞վ է ապրում Ջասթին Թրյուդոն քաղաքականությունից հեռանալուց հետո19:19, 12 նոյեմբերի
23 հազար դոլար արժողությամբ ճամփորդություն. Սաուդյան Արաբիան սկսել է շքեղ Dream of the Desert գնացքի տոմսերի ամրագրումը16:26, 12 նոյեմբերի
«Ես աչք էի փակում ամեն ինչի վրա՝ հանուն երեխաների». Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի և նրա կնոջ՝ Բիանկայի հետ իր հարաբերությունների մասին15:30, 12 նոյեմբերի
Loewe-ն Թիմ Բարթոնի «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» ֆիլմը վերածել է շքեղ աքսեսուարների հավաքածուի14:37, 12 նոյեմբերի
Լորեն Սանչես-Բեզոսը զարմացրել է Louis Vuitton-ի անսովոր աքսեսուարով. 6000 դոլարանոց պայուսակ՝ լեռնային շալեի տեսքով14:19, 12 նոյեմբերի
500 մլն դոլար հին լեգենդի համար. Հնդկաստանը նկարահանում է «Ռամայանա» ֆիլմը, որը պետք է նվաճի Հոլիվուդը13:51, 12 նոյեմբերի
Կայ Դոլբաշյանն ընդգրկվել է Հոլիվուդի ամենահեռանկարային երիտասարդների ցանկում․ The Hollywood Reporter13:21, 12 նոյեմբերի
«Դուք նամակ ունեք» ֆիլմը վերադառնում է, բայց հանդիսատեսը զայրացած է. Թոմ Հենքսի և Մեգ Ռայանի մասնակցությամբ ռոմանտիկ կատակերգությունը կվերանկարահանվի ԱԲ–ի դարաշրջանում12:28, 12 նոյեմբերի
Ժամացույց մատի վրա՝ դաստակի փոխարեն. Casio-ն A168 խորհրդանշական մոդելը վերածել է մանրանկարչական մատանու