Քիմ Քարդաշյանի հետույքի մասին հավասարումներ են հայտնվել մաթեմատիկական թեստերում

13:09   22 նոյեմբերի, 2014

Շուտով ամբողջ մոլորակը խոսելու է Քիմ Քարդաշյանի մասին։ Ամերիկյան մաթեմատիկական թեստերում նոր հավասարումներ են հայտնվել Քիմ Քարդաշյանի հետույքի մասին։

Չէ՞ որ երեխաները պետք է ինչ-որ հետաքրքրություն ցուցաբերեն դասերին...

Քիմ Քարդաշյանի հայտնի ֆոտոշարքը հավանաբար շուտով կընդգրկվի համաշխարհային պատմության մեջ, քանի որ բացի ԶԼՄների քննարկումներից, Քիմն արդեն գիտական ուսումնասիրությունների առարկա է դարձել։

Catalyst Prep ընկերությունը նոր մաթեմատիկական թեստեր է մշակել, որտեղ մաթեմատիկական հավասարումներ ու առաջադրանքներ են ներառված Քիմի հետույքի լուսանկարով։

Պատասխանների տարբերակներից մեկն էլ հետեւյալն է. «Լուծում չունի, բայց ես արդեն շատ եմ սիրում երկրաչափությունը»։

 

Աղբյուրը՝ Cosmopolitan



© NEWS.am STYLE