«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հավերժական թեմա. Քիմ Քարդաշյանի հետույքն ու հայկական «վայ-վույը»

21:13, 19 նոյեմբերի

Գլոբալ ճգնաժամի, հավանական համաշխարհային պատերազմի եւ Ուկրաինայի խնդիրների կողքին կա մի հավերժական թեմա՝ Քիմ Քարդաշյանն ու նրա հետույքը, որն ըստ այժմյան միտումների՝ դեռ երկար տարիներ արդիական կմնա։ Մեր հայրենակցուհու մարմնի այս «չալաղաջ» մասը ողջ մարդկության բուռն քննարկումների եւ բաղձանքի առարկան է դարձել։ Կարծում եմ, որ նրա հետույքը պետք է մարմարե արձանով հավերժացնել, քանի որ աշխարհն ասես խենթանում է նրա հայկական հետույքի համար։ Պետք է արժանին մատուցել Քիմին, քանի որ նա իր հետույքով կարողացավ գերազանցել եւ Ջենիֆեր Լոպեսին, եւ Նիքի Մինաժին։ Եվ սա մեծ պատիվ է, չէ՞ որ հենց Լոպեսն է աշխարհին «բացել» եւ ցուցադրել իր ակնառու (բառի բուն եւ փոխաբերական իմաստներով) «հինգերորդ կետի» գեղեցկությունն ու բոլոր առավելությունները...

Քիմի հերթական ֆոտաշարքը, որտեղ նա հպարտորեն ցուցադրում է իր ֆոտոշոփով շտկված հետույքը, ամբողջ աշխարհում մեծ արձագանք ստացավ։ Իհարկե, դրա կողքով անտարբեր չէին կարող անցնել նաեւ մեր հայրենակիցները։ Facebook-ում «թափառելիս» ուշադրությունս գրավեց հայ օգտատերերի քննարկումը, ովքեր Քիմի հետույքի մասին խոսելուց հետո սահուն անցում էին կատարում քաղաքական ուղղվածություն ունեցող փիլիսոփայական մի զրույցի, թե այս ուր են գնում հայերը, «վայ-վույ» եւ նման այլ բաներ։

Առավել զարմանալի էր այս «թեմայի» ձեւակերպումը։ Պատկերացրեք մի հայ օգտատեր (տղամարդ) տեղադրել է Քիմի հենց այդ նույն լուսանկարը՝ մակագրելով այն Չերնիշեւսկու հարցով. «Ի՞նչ անել»։ Եթե տղամարդը, նայելով կնոջ մերկ մարմնին, նման ընդարձակ հարց է տալիս, ապա կասկած է առաջանում տվյալ տղամարդու ունակությունների ու հնարավորությունների վրա։ Իհարկե, մեկնաբանություններ գրողների շարքում կային նաեւ խելամիտ մարդիկ, ովքեր խորհուրդ էիր տալիս տվյալ տղամարդուն, թե իրականում ինչ է պետք անել...

Բայց համաձայնեք, որ միայն հայերը կարող են կնոջ հետույքից մի մեծ գլոբալ հարց առաջացնեն՝ դժգոհելով ազգի բարոյական պատկերի ու նկարագրի խեղաթյուրման ու տարալուծման մասին։ Չգիտես ինչու, ոչ մեկ չնկատեց, որ չնայած քարդաշանյան հետույքի մեծությանն ու համընդհանուր խելագարությանը՝ հայ աղջիկները չեն շտապում հետեւել նրա օրինակին։ Եվ չեն էլ հետեւի։ Այժմ  նրանց համար նորաձեւության այլ միտումներ են տարածված. օրինակ, անհասկանալի եւ անընդունելի չափերի մեծացված շուրթեր։ Ինձ միշտ ապշեցրել է մեր հայ ազգի լուն ուղտ դարձնելու ձգտումն ու ունակությունը։ Այո, հետույք է, հայկական հետույք, եւ ի՞նչ։ Քննադատում են ոչ թե որպես կնոջ հետույք, այլ որպես հայի հետույք։ Բայց հավատացեք, ոչ մեկ հայ աղջիկներին անբարոյական չի համարի միայն այն բանի համար, որ Քիմն ամբողջ աշխարհին ցուցադրում է իր հետույքը։ Միայն մենք ենք շեշտադրում նրա հակայական արմատներ ունենալը եւ միայն մենք ենք ուշադրություն դարձնում դրան։ Ամբողջ աշխարհի համար Քիմն ամերիկյան աստղ է, հետեւաբար բոլոր «խիստ բարոյական» հայերը, ում այդքան անհանգստացնում է Քիմի հետույքը, կարող են հանգիստ քնել...

Սակայն ես կցանկանայի դիտարկել նաեւ Քիմ Քարդաշյան երեւույթի մեկ այլ կողմը, որի մասին քչերն են մտածել։ Բացի իր արտահայտիչ հետույքը ցուցադրելուց, նա աշխարհին հիշեցրել է նաեւ կանացիության մասին։ Հնուց ի վեր կնոջ՝ ավազե ժամացույցի նմանվող մարմինը համարվել է գեղեցկության չափանիշ։ Լայն ու փարթամ ազդրերը վկայում են կնոջ պտղաբերության մասին, քանի որ մինչ այժմ մարդիկ կարծում են, որ այսպիսի կազմվածք ունեցող կանայք ավելի հեշտ են երեխա լույս աշխարհ բերում։ Ժամանակակից տղամարդիկ մինչեւ կոկորդը կուշտ են ֆեմինիզմից, կանանց ագրեսիվ պահվածքից (որով նրանք ցանկանում են ցույց տալ իրենց առավելությունները կամ գոնե պայքարել գենդերային հավասարության համար), նիհար մոդելներից, ում վրա անգամ իգական սեռի նշույլ  չկա. տղամարդիկ կրքոտ, փափուկ, նուրբ, զիջող, փարթամ, կանանց բնորոշ գոգավորություններով Կնոջ ծարավ են։ Ավելին, հայտնի գրող Ժան-Կլոդ Կաուֆմանը շատ մեծ կապ է տեսել փարթամ հետույքի նորաձեւ լինելու եւ տնտեսական անկման միջեւ. «Անկայուն եւ անորոշ ժամանակահատվածում մարդիկ հուսալիության ծարավ են զգում։ Տղամարդկանց մոտ կանանց փարթամ ազդրերը ենթագիտակցաբար ասոցացվում են անվտանգության, որոշակի կոնստանտի հետ»,-կարծում էր նա։

Անկասկած մամուլի, նորաձեության ասպարեզի, շոու-բիզնեսի միջոցով կնոջ հետույքն այնքան է գռեհկացվել, որ արդեն հասել է պոռնոգրաֆիայի մակարդակի. իրոք, դժվար է սրա հետ չհամաձայնել։ Բայց ես փորձում այս հարցը դիտարկել ու անցկացնել ոչ թե նորաձեւության եւ գլամուրի, այլ  տղամարդու պրիզմայով, քանի որ իսկական տղամարդու մոտ կնոջ հետույքին նայելուց հետո, հազիվ թե հարց առաջանա, թե ինչ է պետք անել...եվ այս դեպքում նրան ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ ազգություն ունի այդ հետույքը։

 

 

Ալեքս Ալիխանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել