Քիմ, Քորթնի եւ Քլոե Քարդաշյանները շնորհավորել են եղբոր՝ Ռոբի ծննդյան օրը՝ նշելով, որ նա «աշխարհի լավագույն եղբայրն է»։ Քրիս Ջենները, նույնպես, միացել է շնորհավորանքներին՝ իր միակ որդուն անվանելով «ամենասիրող, առատաձեռն, բարի եւ հոգատար տղամարդկանցից մեկը», որին երբեւէ ճանաչել է: Ռոբը դարձավ 37 տարեկան։
«Դու ամենաանհավանական որդին ես, ում մայրը երբեւէ կարող է խնդրել, եւ ամենասիրող, առատաձեռն, բարի եւ հոգատար տղամարդկանցից մեկն ես, ում ես երբեւէ ճանաչել եմ»,-Instagram-ում գրել է 68-ամյա Ջենները՝ կիսվելով Ռոբի լուսանկարներով:
Посмотреть эту публикацию в Instagram
«Դու ոչ միայն հիանալի որդի ես, այլ նաեւ աշխարհի լավագույն հայրը քո դստեր՝ Դրիմի համար, եւ նա քեզ շատ է սիրում: Եվ հուսով եմ՝ դու գիտես, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր»:
Քլոե Քարդաշյանը եւս ծավալուն գրառում է կատարել Instagram-ում։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ես շատ հպարտ եմ, որ կյանքս քեզ հետ եմ անցկացնում: Ես շատ բախտավոր եմ, որ կարող եմ զանգահարել քեզ, երբ ցանկանամ եւ խոսել բացարձակապես ոչ մի բանի մասին: Իսկ ամենազվարճալին այն է, որ դու, նույնիսկ, հեռախոսին ես պատասխանում, հա՛։ Ես ամեն օր շնորհակալ եմ Աստծուն մեր հարաբերությունների եւ մեր երեխաների հարաբերությունների համար»,-գրել է նա՝ նկատի ունենալով Ռոբի դստեր՝ Դրիմի մտերիմ հարաբերությունները իր երեխաների՝ Թրուի եւ Թաթումի հետ։
Նա եղբորն անվանել է «սիրող, կարեկից, հոգատար, խելացի» եւ խրախուսել նրան «թողնել իր անցյալի ճնշումն» ու «զարգանալ իր սեփական ռիթմով»:
Քիմ Քարդաշյանը Ռոբին անվանել է «աշխարհի ամենաբարի, ամենազվարճալի եւ ամենալավ եղբայրը»։ «Ես քեզ շատ եմ սիրում եւ այնքան բախտավոր եմ, որ ունեմ քեզ՝ որպես իմ եղբայր»,- շարունակել է նա՝ կիսվելով Ռոբի հետ արխիվային լուսանկարով:
Посмотреть эту публикацию в Instagram
44-ամյա Քորթնին եւս արխիվային լուսանկար է հրապարակել եղբոր հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 28 սեպտեմբերի
«Բադի շուրթերը» դուրս են եկել նորաձևությունից. Քայլի Ջենները և Դուա Լիպան սկսել են վիրուսային «կրծքի դիրք» տրենդը14:56, 28 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը թռել է Չինաստան և ցուցադրել շոու մինի ցիպաոյով, որն ընդգծում էր իր նուրբ իրանը14:31, 28 սեպտեմբերի
Հոլի Բերին նշում է իր 60-ամյակը՝ առանց բարդույթների. սա ձեր՝ «Ինձ համար միևնույն է, թե ինչ են մտածում ուրիշները» գլուխն է14:14, 28 սեպտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն խոստովանել է կատարյալ մարմնի սարսափելի գինը՝ ստերոիդներ, բուլիմիա և 2.6% ճարպ՝ հանուն «Ռոքի»-ի13:20, 28 սեպտեմբերի
Քևին Քոսթները և նրա «շիկահերների շարքը». Ցավալի ամուսնալուծությունից հետո 71-ամյա դերասանը կրկին սեր է փնտրում12:29, 28 սեպտեմբերի
Ջոնի Դեփը Լաս Վեգասի շքեղ երեկույթի ժամանակ արհեստական կանաչեղեն է «համտեսել». տարօրինակ տեսանյութը վիրուսային է դարձել12:17, 28 սեպտեմբերի
Եռացող ջուր՝ բեմ բարձրանալուց մեկ ժամ առաջ. Նիկոլ Շերզինգերը ցույց է տվել իր ոտքի սարսափելի այրվածքներն ու բշտիկները11:54, 28 սեպտեմբերի
Peaky Blinders-ից մինչև թափանցիկ ժանյակ. Ջենիֆեր Լոպեսը նորաձևության կերպարանափոխություն է կատարել Միլանում11:34, 28 սեպտեմբերի
10 միլիոն դոլարանոց հարսանիք. Թրամփի նախկին փաստաբան Ալինա Հաբան ամուսնացել է թուրք միլիարդատիրոջ հետ11:14, 28 սեպտեմբերի
Անատոլի Կաշպիրովսկին 86 տարեկանում երեխա է ունեցել. հայտնի «էքստրասենսի» կինը 33 տարով փոքր է իրենից10:36, 28 սեպտեմբերի
Սնուփ Դոգը MTV VMA մրցանակակիրներին խոստացել է «հատուկ մրցանակ», բայց մեկ պայմանով10:18, 28 սեպտեմբերի
Մադոննան կրկին ուշադրության կենտրոնում է. 68-ամյա աստղը հաղթական վերադարձել է MTV VMA, իսկ Թեյլոր Սվիֆթը շահել է գլխավոր մրցանակը