Վերա Բրեժնեւա. «Շնորհակալ եմ Երեւանին՝ ջերմ ընդունելության համար»

16:31   26 նոյեմբերի, 2014

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ երգչուհի Վերա Բրեժնեւան՝ որպես Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի  (ՄԱՁԻԱՀ) բարի կամքի դեսպան, ժամանել է Երեւան եւ հանդիպել լրագրողների հետ։ Մամլո-ասուլիսի ժամանակ նա տեղեկացրել է, որ ցանկանում է պայքարել ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի տարածման դեմ եւ պատրաստ է ակտիվ գործունեություն ծավալել այստեղ։

Հանդիպումից հետո հայտնի երգչուհին մի ֆոտո-կոլաժ է սարքել եւ տեղադրել իր Instagram-ում։ Երգչուհին լուսանկարը մեկնաբանել է այսպես.

«Հրաշալի զգացողություններ ունեմ Հայաստան կատարած այցից հետո։ Շնորհակալ եմ Երեւանին՝ ջերմ ընդունելության համար։ Առողջություն եմ մաղթում բոլորին»։



© NEWS.am STYLE