Հայտնի երգչուհի Վերա Բրեժնեւան Երեւանում է։ Նա օրերս նշանակվել է Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ) բարի կամքի դեսպան, ինչի կապակցությամբ այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՄԱՁԻԱՀ-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Փ. Սալդանայի հետ այցելել է Հայաստան։
Նորանշանակ դեսպան Բրեժնեւան հանդիպել է ՀՀ առողջապահության նախարարի հետ, այցելել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, հանդիպել ՄԻԱՎ վարակակիր կանանց ու իր տպավորություններով կիսվել լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
Ի դեպ, որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, Վերա Բրեժնեւան ցանկություն է հայտնել առաջինը այցելել հենց Հայաստան։
«Ես ընտրեցի Հայաստանը ոչ միայն նրա համար, որ այն ինձ շատ հարազատ է, եւ որ ես այստեղ ինձ լավ եմ զգում, այլեւ վերլուծելով եւ ուսումնասիրելով տարածաշրջանում ՄԻԱՎ վարակի տարածման տենդենցը, հասկացա, որ Հայաստանն առաջատար է ՄԻԱՎ վարակակիրների քիչ թվով եւ խնդրի հանդեպ իշխանությունների առավելագույն ուշադրությամբ»,-ասաց Վերան՝ միեւնույն ժամանակ հավելելով.
«Որքան էլ քիչ տարածված լինի ՄԻԱՎ վարակը Հայաստանում, այնուամենայնիվ այն կա, եւ ես նկատում եմ նաեւ խտրականություն՝ ՄԻԱՎ վարակակիրների հանդեպ։ Իմ կոչն է, որպեսզի մենք վերացնենք այդ խտրականությունը, առավել հանդուրժող եւ բարի լինենք նրանց նկատմամբ»։
Ինչպես արդեն նշեցինք, Բրեժնեւան հանդիպել է ՄԻԱՎ վարակակիր կանանց հետ, ովքեր երգչուհուն եւ բարի կամքի դեսպանին խնդրել են հասարակությանը մի շատ կարեւոր բան փոխանցել.
«Ես հանդիպեցի ՄԻԱՎ վարակակիր կանանց հետ։ Նրանք ակտիվ, գեղեցիկ կանայք են, ովքեր ունեն ընտանիք, երեխաներ, սակայն չեն կարող իրենց խնդրի մասին հայտնել հասարակությանը, քանի որ վախենում են խտրական վերաբերմունքից։ Նրանք ինձ խնդրեցին փոխանցել շատ կարեւոր մի բան, որ ՄԻԱՎ-ը չի անցնում գրկախառնությունների, համբույրների, արցունքների, քրտինքի միջոցով, օդակաթիլային եղանակով»,-նշեց նա՝ ուրախությամբ հայտնելով, որ 2007 թվականից ի վեր՝ Հայաստանում չի արձանագրվել ՄԻԱՎ վարակի՝ մորից երեխային փոխանցվելու որեւէ դեպք։
Ի դեպ, Վերա Բրեժնեւան արդեն ՄԻԱՎ վարակի ստուգման թեստ է անցնել եւ բոլորին կոչ է անում օգտվել այդ անվճար ծառայությունից, որը կարող է եւ անանուն կազմակերպվել։
Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին