Անջելինա Ջոլին նվաճում է Բեռլինը

12:04   28 նոյեմբերի, 2014

39-ամյա Ջոլին արդեն մեկ շաբաթ է համաշխարհային ԶԼՄների քննարկման առարկան է դարձել։ Հայտնի դերասանուհին շարունակում է ամբողջ աշխարհին ներկայացնել իր նոր «Unbroken» ֆիլմը։ Եվ ինչպես պահանջում են շոու-բիզնեսի կանոնները՝ նա պետք է մասնակցի բազմաթիվ ֆոտոշարքերի նկարահանումների, հայտնվի ամսագրերի շապիկներին հարցազրույցներ տա, իսկ ֆիլմի պրեմիերայի ժամանակ նա նաեւ լուսանկարվել է զինվորականների հետ։ Երեկ Ջոլին անգամ հայտնվել է ռուսական Interview Russia-ի դեկտեմբերյան համարի  շապիկին։

Իսկ այսօր Ջոլին իր նոր «Unbroken» ֆիլմի անձնակազմի հետ միասին մեկնել է Բեռլին՝ ներկայացնելու իր նոր աշխատանքը։

Բացի գլխավոր հերոսին մարմնավորած  Ջեք Օ՚Քոնելիից, տեսախցիկների առաջ հայտնվել է նաեւ դերասան Միյավին։

Ի դեպ, Միյավին առավել ճանաչված է որպես երգահան. «Unbroken» ֆիլմում նա առաջին անգամ հանդես է եկել որպես դերասան։ Միգուցե նրա դեբյուտով Անջելինան համաշխարային մի նոր տաղանդ է բացահայտել։

Ջեք Օ՚Քոնելի, Անջելինա Ջոլի եւ Միյավի

 

 

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE