Հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին շարունակում է ամբողջ աշխարհին ներկայացնել իր նոր «Unbroken» ֆիլմը։ Եվ ինչպես պահանջում են շոու-բիզնեսի կանոնները՝ նա պետք է մասնակցի բազմաթիվ ֆոտոշարքերի նկարահանումներին, հայտնվի ամսագրերի շապիկներին եւ հարցազրույց տա դրանց թղթակիցներին։
Անջելինան արդեն հասցրել է նկարահանվել Variety եւ DuJour-ի ամսագրերի, ինչպես նաեւ Entertainment Weekly-ի համար։
Այնուհետեւ նա հարցազրույց է տվել Ամերիկյան Today շոուի հաղորդավար Թոմ Բրոքոուին եւ պատմել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել իր եւ Բրեդ Փիթի հարաբերություններում ամուսնությունից հետո։
«Որոշ բաներ փոխվել են։10 տարի համատեղ ապրելուց հետո, կրկին համոզվեցինք, որ մեզ իրար հետ շատ ավելի անվտանգ ու հարմարավետ ենք զգում։ Մեզ հաջողվել է հարսանիք անել մեր երեխաների ներկայությամբ, եւ մենք բոլորս համաձայնել ենք միասին անցկացնել մեր ամբողջ կյանքը։ Ոչ թե նրա համար, որ ստիպված ենք դա անել, ոչ թե ինչ-որ բան պակասում է, այլ մենք վստահ ենք մեր կայացրած որոշման մեջ, եւ դա մի անմոռանալի օր է բոլորիս համար»։
Ջոլին նաեւ պատմել է, որ դերասանի ու ռեժիսորի աշխատանքից զատ, նա փորձում է նաեւ կատարյալ կին լինել Բրեդի համար։
«Լինում են դեպքեր, որ ուզում եմ իդեալական կին դառնալ ամուսնուս համար եւ ցանկանում եմ պատրաստել սովորել։ Ճիշտ է, հետո Բրեդն ասում է. «Թանկագինս, դու գիտես, թե ինչն է քեզ մոտ լավ ստացվում»։ Նա շատ լավ գիտի, թե ես որքան հոգատար կին ու լավ մայր եմ մեր երեխաների համար»։
Աղբյուրը՝ Us Weekly
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է