Sony-ն չեղյալ է հայտարարել Կիմ Չեն Ինի մահվան մասին ֆիլմի վարձույթը

12:42   18 դեկտեմբերի, 2014

Երեկ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ում լուրջ չեն վերաբերում Sony ընկերության վրա հարձակված հաքերների սպառնալիքին, սակայն այսօր հայտնի է դարձել, որ Sony Pictures -ը չեղյալ է հայտարարել Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ Կիմ Չեն Ինի մահվան մասին պատմող «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերան։

Fox News,-ը հայտնել է, որ ֆիլմը պետք է մեծ էկրան բարձրանար դեկտեմբերի 24-ին, սակայն ԱՄՆ-ում հինգ կինոթատրոններ՝ AMC Entertainment, Regal Cinemas, Cinemark, Carmike Cinemas եւ Cineplex, հրաժարվել են այս ֆիլմի վարձույթից։

Այս ամենը Sony ընկերության վրա հարձակված հաքերների «ձեռքի գործն է»։ Նրանք սպառնացել են, որ ահաբեկչական ակտ կկազմակերպեն ընդդեմ այն կինոթատրոնների, որոնք կցուցադրեն Կիմ Չեն Ինի մահափորձի մասին պատմող ֆիլմը։



© NEWS.am STYLE