ԱՄՆ-ում հաքերների բարձրացրած սկանդալը նոր ընթացք է ստացել։ Նոյեմբերի վերջին հայտնի է դարձել, որ հաքերները հարձակվել են Sony Pictures studio-ի սերվերի վրա եւ գողացել Անջելինա Ջոլիի եւ Քամերոն Դիասի անձնական տվյալները Սիլվեսթեր Սթալոնեի, սոց. ապահովագրության համարները։ Այս ամենից բացի, հաքերների հրապարակած տեղեկատվության մեջ վիրավորական խոսքեր կայինԱնջելինա Ջոլիի մասին։
Պարզվել է, որ այս ընկերության սերվերը ջարդել են հյուսիսկորեական հաքերները, ովքեր պահանջում են ետ կանչել ու չցուցադրել«Հարցազրույց» ֆիլմը, որը պատմում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ Կիմ Չեն Ինի մահափորձի մասին։ Եվ արդյունքում հաքերները հաղթեցին, քանի որ ֆիլմը չի ցուցադրվի Ասիայում։
Երեկ այս ֆիլմի Կիմ Չեն Ինի մահվան տեսարանը հաքերները հրապարակել էին Gawker բլոգում։
Այժմ Variety-ին հայտնել է, որ Նյու Յորքում չեղյալ են հայտարարել «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերան։ Այս լուրը տարածել է Sunshine Cinema-ի մամլո-քարտուղարը։ Ըստ նրա փոխանցմամբ՝ Sony ընկերության վրա հարձակված հաքերները սպառնացել են, որ ահաբեկչական ակտ կկազմակերպեն ընդդեմ այն կինոթատրոնների, որոնք կցուցադրեն Կիմ Չեն Ինի մահափորձի մասին պատմող ֆիլմը։
ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ դեռ ոչ մի հիմք չկա այդ սպառնալիքներին լուրջ ընթացք տալու համար, հայտնել է CNN-ը։
«Մենք հավաստի տեղեկություններ չունենք, որոնք կարող են հաստատել, որ ահաբեկչություն է կազմակերպվում ԱՄՆ-ի կինոթատրոնների դեմ»,- հայտնել է նախարարությունը։
Նշվում է, որ ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել՝ իրավիճակն ուսումնասիրելու համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը