Միխայիլ Գալուստյանը՝ «Լեւիաթանի» մասին

14:02   6 մարտի, 2015

Հայտնի երգիծաբան Միխայիլ Գալուստյանն Instagram-ում որոշել է իր կարծիքն արտահայտել Անդրեյ Զվյագինցեւի «Լեւիաթան» ֆիլմի մասին։

«Վերջապես դիտեցի «Լեւիաթան» ֆիլմը։ Ոչ մի ցնցող բան չնկատեցի. պարզապես ոչ այնքան զվարճալի մի ֆիլմ, որը շատ դժվար է կինոթատրոնում դիտել։ Իհարկե, չի կարելի այս ֆիլմով կարծիք կազմել ռուսաստանցիների ապրելակերպի մասին։ Պետք է հավատալ, որ ամեն ինչ շատ ավելի լավ կլինի։ Լավ ֆիլմ է»,- գրել է Միշան՝ ռուսաստանցիների շրջանում մեծ աղմուկ բարձրացրած այս ֆիլմի մասին։



© NEWS.am STYLE