«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Օսկար-2015». «Լեւիաթան»՝ բոլոր կողմ եւ դեմ կարծիքները

21:23, 21 փետրվարի

Կիրակի կայանալու է հանրահայտ «Օսկար» մրցանակաբաշխությունը, որի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացված է նաեւ «Լեւիաթան» ֆիլմը։ Անդրեյ Զվյագինցեւի այս աշխատանքի շուրջ այնքան մեծ աղմուկ բարձրացավ, որ հավանաբար նույնիսկ ռեժիսորը ձանձրացավ այդ ամենից։ Ֆիլմը մի շարք մրցանակներ է ստացել, սակայն մի՞թե արժանի է «Օսկարի»։

Մինչեւ ֆիլմը վերլուծելը, հակիրճ ներկայացնեմ ֆիլմի սյուժեն։

Ֆիլմի գլխավոր հերոսը ավտոմեխանիկ Կոլյան (Ալեքսեյ Սերեբրյակով) է, ով ապրում է իր հմայիչ կնոջ՝ Լիլիայի (Ելենա Լյադովա) եւ դեռահաս որդու՝ Ռոմայի հետ (Սերգեյ Պոխոդաեւ)։ Նրա տունը գտնվում է Ռուսաստանի հյուսիս-արեւմուտքում՝ մաքուր եւ կուսական բնություն ունեցող վայրում։ Սակայն կաշառակեր քաղաքապետ Վադիմը (Ռ. Մադյանով) ցանկանում է վերցնել նրա տան հողատարածքը, որպեսզի դրա փոխարեն կառուցի իր շքեղ առանձնատունը։ Փաստացի, նա շատ չնչին գումարով գնում է այդ հրաշալի հողատարածքը։ Բայց Կոլյան դիմում է իր ընկերներից մեկին՝ Դմիտրիին (Վլադիմիր Վդովիչենկո), ով բավականին մեծ հեղինակություն վայելող փաստաբան է։ Վերջինս գալիս է ընկերոջ մոտ, որպեսզի ստիպի քաղաքապետին հրաժարվել իր այդ մտքից։ Սակայն շուտով պարզվում է, որ Դմիտրին իրականում ընկերոջը օգնելու համար չի եկել։ Ի վերջո, չարագործներին հաջողվում է խլել Կոլյայի տունը եւ բանտ նետել նրան, գեղեցկուհի Լիլիան մահանում է, իսկ ընկերները սկսում են հոգ տանել փոքրիկ Ռոմայի մասին։

Այժմ ներկայացնեմ, թե ինչ տպավորություն ստացա այս ֆիլմից։ Առաջին հերթին նշեմ, որ եթե ցանկանում եք դիտել ֆիլմը, ապա գնացեք կինոթատրոն, քանի որ հիանալի օպերատորական աշխատանք է կատարվել։ Բացի այդ, հնավորություն կունենաք մեծ էկրաններին տեսնել ու վայելել Կոլսկի թերակղզու գեղեցկությունը։

Իսկ այժմ ֆիլմի հիմնական գաղափարի ու բնույթի մասին։ Ֆիլմը ներկայիս Ռուսաստանի, նրա հասարակության վիճակի, շարքային քաղաքացիների ու ղեկավարների հոգեբանության մասին ոչ մի նոր բան չի պատմում։  Ինչպես վերջերս համացանցում մի անեկդոտ էր տարածվել. «Ռուսաստանում սովորական մարդը դուրս է գալիս փողոց եւ հանկարծ «Լեւիաթանին» է տեսնում»։ Նույն իրավիճակ է տիրում ֆիլմում, որը պատմում է, թե ինչ հուսահատ վիճակում է երկրում կարգուկանոնը, պետությունը, որն անձնավորվում է չար Լեւիաթանի մեջ։ Սակայն չէ՞ որ սա նորություն չէ. ո՞վ չգիտի, որ իշխանությունները կաշառակերությամբ են զբաղված, իսկ վաղուց իրեն վաճառած Եկեղեցին պայմանավորվել է համագործակցել իր ճանապարհից ամեն ինչ վերացնող Պետության հետ։ Կամ ո՞վ չգիտի ռուս մարդու, ով աստիճանաբար ուղղորդվում է  դեպի շիշը, հոգեբանության, կույր ստրկամտության եւ  կեղծ բարեկամության մասին։ Բավական է միայն կարդալ ռուս գրականության որեւէ մի դասական ստեղծագործություն։ Տիեզերքի ստեղծման օրից ի վեր փոքր մարդը անզոր է այդ հսկա հրեշի (պետության) դեմ։

Ես չեմ պնդում, որ ֆիլմը թույլ է. ավելին, դերասանական հիանալի խաղն ու ռեժիսորական աշխատանքը շատ հարցերում փրկում են ֆիլմը եւ բարձրացնում դրա որակը։ Սակայն ֆիլմի այն քարոզը, որ ամեն ինչ անհույս է, պարզապես սպանում է եւ նույնիսկ երազելու տեղ չի թողնում։ Սակայն մենք ապրում ենք եւ պետք է հասկանաք, թե ինչի համար ենք լույս աշխարհ եկել։ Ի դեպ, մի հետաքրքիր փաստ. ռուսական իրականությունը ներկայացնող այս ֆիլմի հիմքում իրական դեպք է, որը կատարվել է ԱՄՆ-ում։ Զոդող Մարվին Հիմեյերը, ում ձեռքից տեղի ցեմենտի գործարանը ցանկանում էր խլել իր տունը, բուլդոզերով քանդել է այդ ամբողջ գործարանը, իսկ վերջում ինքնասպան եղել։

Ֆիլմի գաղափարն այն է, որ Ռուսաստանում վաղուց արդեն մարել է թունելի վերջում երեւացող լույսը եւ հենց այս քաղաքական քայլի համար էլ ֆիլմը հավանաբար «Օսկար» կստանա։

Եվս մի հետաքրքիր փաստ. մինչ այս ֆիլմը Եվրոպայում մրցանակների է արժանանում, ռուսական ռադիոկայաններից մեկը հարցում է անցկացրել, թե ինչ են անցորդները մտածում «Լեւիաթան» ֆիլմի մասին։ Հիմնականում բոլորը բացասաբար են արտահայտվել ֆիլմի մասին եւ հայհոյել ռեժիսորին, սակայն մյուս հարցին, թե արդյոք դիտել են ֆիլմը, հարցվածներից շատերը բացասական պատասխան են տվել։

Նրանք հիշեցնում են ինձ այն մարդկանց, ովքեր անարգում եւ հայհոյում էին Բորիս Պաստերնակի «Բժիշկ Ժիվագո» վեպը։

Ինչպես նշել է Վլադիմիր Պոզները. «Ինչ վերաբերում է «ես Պաստերնակ չեմ կարդացել, բայց...» նման արտահայտություններին, ապա բավական է Պաստերնակի անվան փոխարեն դնել Զվյագինցեւի անունը, իսկ «կարդացել» բառի փոխարեն «դիտել», եւ կարելի է տեսնել, որ ժամանակները շատ չեն փոխվել»։

Այս ֆիլմը երկու հակասական կողմեր ունի՝ դաշնային հեռուստաալիքների քարոզչությունից զոմբիացած ռուսների համար լավ հնավորություն է նայել հայելու մեջ եւ այլեւս իրենց խնդիրների մեջ ուրիշներին չմեղադրել, իսկ նրանց համար, ովքեր դեռ չեն կորցրել իրենց խելքն ու միտքը՝ անհեռանկար կյանք. սակայն նշեմ, որ դա նույնպես կյանք է։ Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա տեղին է հիշել աչքի փուշի ասացվածքը...

Սակայն բացի ֆիլմի անունից եւ Հոբի մասին առակի թաքնված իմաստից, ես ոչ մի ԻՐԱԿԱՆ պատճառ չեմ տեսնում, որ ֆիլմը «Օսկարի» արժանանա։

Եվ վերջում՝

«Կարո՞ղ ես ձկնորսական կարթով հանել լեւիաթանին; Կամ պարանով սանձել նրա լեզուն։ Կարո՞ղ ես կնյուն դնել նրա ռունգերի մեջ; Կամ փշով ծակել նրա ծնոտները։ Մի՞թե նա քեզ շատ աղաչանքներ կանի; Կամ մի՞թե փափուկ խոսքեր կասի քեզ։ Մի՞թե նա քեզ հետ ուխտ կկապի, Որ նրան ընդմիշտ իբրեւ ստրուկ վերցնես։ Մի՞թե կխաղաս նրա հետ, ինչպես թռչնի հետ,Կամ կկապե՞ս նրան քո փոքր աղջիկների համար։ Մի՞թե առեւտրականները կփոխանակեն նրան ինչ-որ բանով, Մի՞թե կբաժանեն նրան վաճառականների մեջ։ Մի՞թե նրա կաշին որսատեգերով կծածկես; Կամ նրա գլուխը՝ եռաժանիներով։ Ձեռքդ նրա վրա դիր, Հիշիր այդ կռիվը։ Այլեւս մի՛ արա այդ բանը։

Ահա նրան ենթարկեցնելու ակնկալինքները հիասթափություն կբերեն, Նրա տեսքին նայելուց անգամ մարդ կտապալվի։ Չկա այնպիսի խիզախ մեկը, որ գրգռի նրան։ Ուրեմն ո՞վ կարող է կանգուն մնալ իմ առաջ։ Ո՞վ է ինձ առաջինը մի բան տվել, որ պարտավորված լինեմ հատուցել նրան։ Ողջ երկնքի տակ ամեն ինչ իմն է։ Ես լուռ չեմ մնա եւ կխոսեմ նրա անդամների մասին; Կամ նրա հզորության ու կազմվածքի գրավչության մասին։ Ո՞վ կարող է բացել նրա հագուստի երեսը, Ո՞վ կմտնի նրա զույգ ծնոտների միջով։ Ո՞վ է բաց արել նրա երեսի դռները։ Շուրջբոլորը եղող նրա ատամները սարսափելի են։ Նա գոռոզանում է իր եղջերային վահանիկներով, Որ ամրացած են ասես պինդ կնիքով։ Դրանք պինդ նստած են մեկը մյուսի վրա, Այնպես որ նույնիսկ քամին չի կարող անցնել դրանց միջով։ Դրանք հպված են մեկը մյուսին, Կպած են իրար, եւ հնարավոր չէ առանձնացնել։ Նրա փռշտոցը լույս է արձակում, Եվ նրա աչքերը արշալույսի ճառագայթների պես են։ Նրա բերանից կայծակի փայլատակումներ են դուրս գալիս, Նույնիսկ կրակի կայծեր են դուրս պրծնում։ Նրա քթանցքներից ծուխ է դուրս գալիս, Ինչպես հնոց, որ բոցավառվում է կնյունով։ Նրա հոգին ածուխներ է վառում, Եվ նրա բերանից բոց է դուրս գալիս։ Նրա պարանոցում ուժն է բնակվում, Եվ նրա առջեւից սարսափ է տարածվում։ Նրա մարմնի ծալքերը իրար են կպած, Դրանք ձուլվածքի պես են նրա վրա ու անշարժ են։ Նրա սիրտը քարի պես ձուլված է, Այո՛, ստորին աղացքարի պես է ձուլված։ Երբ նա վեր է կենում, ուժեղները վախենում են, Սարսափից նրանք շփոթահար են լինում։ Նրա վրա հարձակվելիս ո՛չ սուրը կօգնի, Ո՛չ նիզակը, ո՛չ էլ գեղարդը կամ նետի սուր ծայրը։ Նրա համար երկաթը+ ծղոտի պես է, Պղինձը՝ ինչպես փտած փայտ։ Նետը չի քշում նրան, Պարսատիկի քարերը+ նրա համար ծղոտի են վերածվում։ Մահակը նրա համար ծղոտի պես է, Եվ նա ծիծաղում է տեգի շխկշխկոցի վրա։ Նրա ներքեւի մասերը սրածայր կավե կոշտուկներ են, Նա ասես կամն+ է քարշ տալիս ցեխի վրա։ Խորքերը նա եռացնում է կաթսայի նման, Ծովը նա վերածում է քսուք պատրաստելու կաթսայի։ Իր հետեւից նա լուսավոր ճանապարհ է թողնում, Ջրերի անդունդը սպիտակած մազերի է նմանվում։ Հողի վրա նրա նմանը չկա, Նա ստեղծված է այնպես, որ սարսափ չունի։ Նա նայում է այն ամենին, որ բարձր է, Նա թագավոր է բոլոր վայրի գազանների վրա»։

 

Աշոտ Մինիստրյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել