Քլոե Քարդաշյանը պարել է Megerian Carpet -ում

14:25   17 ապրիլի, 2015

Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, ամերիկյան ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը եւ նրա քույրերը ՀՀ կատարած այցի ժամանակ հյուրընկալվել են Megerian Carpet ձեռագործ գորգերի գործարանում: 
Պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռ  մի քանի ամիս առաջ։ Այցը նախատեսված էր կես ժամով, սակայն տեւել է մոտ 2 ժամ։ Նրանց դիմավորել են Րաֆֆի Մեգերյանը եւ նրա կրտսեր որդին՝ Դենի Մեգերյանը։

«Այստեղ հյուրերը ծանոթացել են հայկական գորգագործության ավանդույթներին, գորգերի ստեղծման պրոցեսին, առիթ են ունեցել տեսնելու հայկական գորգերի բազմազան տեսականին, իսկ Հովհաննես եւ Նոեմի Մեգերյանների թանգարանում առիթ են ունեցել տեսնելու թանգարանային նմուշների գորգեր,  ճաշակել են Սեդրակ Մամուլյանի պատրաստած ուտեստները եւ ունկդրել Միքայել Ոսկանյան եւ ընկերներ բենդի կատարումները, դիտել հայկական ազգային պարերի եւ տարազների ցուցադրություն`  պատրաստված Տերյան Մշակութային կենտրոնի կողմից։ Հնչել են Կոմիտաս եւ Միքայել Ոսկանյանի ստեղծագործություններից։ Նշենք, որ ոգեւորությունից Քլոեն անգամ պարել է»,- նշեցին Megerian Carpet -ում։

Քիմ եւ Քլոե Քարդաշյաններն ու իրենց զարմիկները նվերներով են հեռացել Megerian Carpet-ից։ Նրանց նվիրել են Տերյան Մշակութային Կենտրոնի կողմից պատրաստված ազգային տարազներ եւ Megerian Carpet –ի կողմից հատուկ գործված գորգեր։

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE