Քիմ եւ Քլոե Քարդաշյաններ՝ հայկական պարեր, տարազներ (ֆոտո)

14:05   25 ապրիլի, 2015

Հայաստան այցի շրջանակներում ապրիլի 12-ին Քիմ եւ Քլոե Քարդաշյաններն այցելել էին Megerian Carpet գործարան, որտեղ նրանց համար հատուկ ընդունելություն էր կազմակերպվել: Քույրերի համար տարազներ էին ցուցադրել, մատուցվել էր մեր ազգային կերակրատեսակներից: Նրանց նաեւ տարազ էին նվիրել՝ պատրաստված է Տերյան մշակութային կենտրոնի կողմից:

Իսկ այժմ Daily Mail-ը որոշել է նոր հետաքրքրություն առաջացնել «Keeping Up With The Kardashians» ռեալիթի շոուի Հայաստանի մասին պատրաստվող էպիզոդի (որը դեռ հայտնի չէ, թե երբ կթողարկվի) շուրջ՝ ներկայացնելով նոր լուսանկարներ։  Megerian Carpet գործարանում կազմակերպված հատուկ ընդունելության ժամանակ քույրերի համար հայկական ազգագրական պարեր են ներկայացվել, որոնց մասնակցել է նաեւ Քլոեն։

 

Լուսանկարները՝ Splash



© NEWS.am STYLE