Սիբիլն ու Նունե Եսայանը մեծ համերգ կտան Նյու Ջերսիում

11:37   8 հոկտեմբերի, 2015

Պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլն ու ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը պատրաստվում են մեծ համերգ տալ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում:

Համերգը կայանալու է հոկտեմբերի 24-ին, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, Նյու Ջերսի նահանգի ամենահեղինակավոր արվեստի կենտրոններից մեկում` Bergen Performing Arts Center-ում, հաղորդում է armenianweekly.com-ը:

Բացի անվանի երգչուհիներից՝ համերգին մասնակցելու են Նյու Ջերսիի Համազգայինի «Նաիրի» պարային համույթն ու «Արեգակ» երգչախումբը։



© NEWS.am STYLE