Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ստամբուլահայ երգչուհի Սիպիլին, ով Թուրքիայում ճանաչված է հայկական երգարվեստի տարբեր ժամանակների լավագույն ստեղծագործությունների կատարումներով, այդ թվում նաև պատմական հայրենիքին նվիրված 19-20-րդ դդ. գրված քնարական երգերով. հայտնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը:
Ողջունելով և բարձր գնահատելով երգչուհու հայանվեր գործունեությունը՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վերջին շրջանում Երևանում իրականացրած բարեգործական նախաձեռնությունների համար։ «Երևանը՝ որպես համայն հայության մայրաքաղաք, այսօր նաև՝ սփյուռքահայության համախմբման, մեկտեղման հյուրընկալ յուրօրինակ կենտրոն է դարձել։ Որպես Երևանի քաղաքապետ՝ ուրախ եմ, որ Ձեր բուն գործունեությամբ օգտակար լինելուց բացի, հանդես եք գալիս նաև բարեգործական օգտակար նախաձեռնությամբ»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Հայկական երգարվեստի տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի և Երևան քաղաքում իրականացրած բարեգործական գործունեության համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստամբուլահայ երգչուհի Սիպիլ Բեքթորոսօղլուին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։
«Շնորհակալ եմ այսչափ բարձր պարգևի համար, որն ինձ ստեղծագործելու նորանոր ուժեր կհաղորդի և կպարտավորեցնի նույնքան էլ բարձր պատասխանատվությամբ աշխատել։ Շնորհակալ եմ նաև Ձեր աջակցության համար, առանց որի չէի կարող իմ համեստ ձեռնարկումով օգտակար լինել Հայաստան հայրենիքիս մայրաքաղաքին։ Վերջերս թողարկած սկավառակս կոչել եմ «Սեր», որով ևս ցանկանում եմ իմ սերը հաղորդել հարազատ ժողովրդիս»,- նշել է երգչուհին։
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է երգչուհու երկրորդ՝ «Սեր» ձայնասկավառակի շնորհանդեսը, որի ժամանակ Սիբիլը ՀՀ Սփյուռքի նախարարի կողմից պարգեւատրվել է «Կոմիտաս» մեդալով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը