Չառլի Շինը, Պամելա Անդերսոնն ու առողջական խնդիրներ ունեցած այլ աստղեր

11:03   24 նոյեմբերի, 2015

Մամուլում մեծ քննարկումների առիթ հանդիսացավ այն փաստը, որ հայտնի դերասան Չառլի Շինը համարվում է ՄԻԱՎ-ի վարակակիր: Այս խոսակցությունների հետ կապված` որոշեցինք վերհիշել այլ աստղերի, որոնք երբեւէ բախվել են առողջական խնդիրների հետ:

Պամելա Անդերսոն-հեպատիտ C

48-ամյա գեղեցկյուհին միայն վերջերս կարողացավ ամբողջովին ապաքինվել այդ հիվանդությունից, որով 16 տարի առաջ նրան վարակել էր նախկին ամուսինը` ռոք երաժիշտ Թոմի Լին, երբ նրանք միեւնույն ասեղով կատարեցին դաջվածք:

«16 տարի առաջ այս ախտորոշումն ինձ համար հնչեց` որպես մահվան դատավճիռ: Ես սկսեցի լուրջ աշխատել ինքնագնահատականիս վրա: Արտաքինից ես շատ ինքնավստահ տեսք ունեի, սակայն ներսումս ամբողջովին ամպամած էր»,-2015 թ-ին People  ամսագրին տված հարցազրույցում նշել է դերասանուհին:

Հյու Ջեքման-մաշկի քաղցկեղ

Միայն կնոջ շնորհիվ Ջեքմանը որոշեց այցելել բժիշկի եւ ժամանակին կարողացավ բուժվել դեմքի մաշկային հիվանդությունից: 2013 թ-ին դերասանի քթի վրայից հեռացրեցին չորս ուռուցք, սակայն դրանց կրկնվելու հավանականությունը մեծ է, հետեւաբար, դերասանը պատրաստ պետք է շարունակի պայքարել քաղցկեղի դեմ:

Այժմ Հյուն բոլորին խորհուրդ է տալիս հիմարություններ չանել, շատ ժամանակ չանցկացնել արեւի տակ եւ պարբերաբար ստուգվել բժիշկի մոտ:

Շերոն Սթոուն-գլխուղեղային արնահոսություն

Շերոնը երջանիկ մարդ է, ում հաջողվել է բուժվել այսպիսի լուրջ հիվանդությունից: 2001 թ-ին դերասանուհին 9 օր անցկացրել է` ստանալով ինտենսիվ թերապիա: Բժիշկներին հաջողվեց  կանգնեցնել արնահոսությունը, սակայն երկու տարի շարունակ Շերոնը փորձում էր վերականգնվել: Նա զրոյից սկսեց սովորել քայլել, խոսել,  կարդալ եւ գրել:

«Ծերությունն ինձ չի վախեցնում: Ընդհակառակը, ես ցանկանում եմ ապրել մինչեւ խորը ծերություն: Պետք է վախենալ ծերության չհասնելուց»,-ասում է 57-ամյա գեղեցկուհին:

Մայքլ Ջեյ Ֆոքս-Պարկինսոնի հիվանդություն

Դերասանի հիվանդությունն ախտորոշվեց 1991 թ-ին` «Ետ դեպի ապագա» ֆիլմի նկարահանումներից հետո: Այդ ժամանակ Մայքլը դեռ 30 տարեկան էր եւ գտնվում էր իր կարիերայի բարձրունքում, այդ պատառով էլ նա փորձեց թաքցնել իր հիվանդությունը: Հիվանդության մասին դերասանը բարձրաձայնեց 1998 թ-ին, երբ տարավ գլխուղեղի վիրահատություն: Այդ ժամանակվանից սկսած Մայքլը սկսեց նկարահանվել միայն էպիզոդներում:

«Պատկերացրեք փողոցն եք ուզում անցնել եւ հանկարծ ձեր առաջ հայտնվում է ավտոբուս: Դուք ցանկանում եք շրջանցել այն, բայց չեք կարողանում: Հենց այդպիսին է այս հիվանդությունը: Այնուամենայնիվ, ես իմ հիվանդությանը փորձում եմ այլ տեսանկյունից նայել, քանի որ այն ինձ դարձրեց ավելի համարձակ եւ ուժեց»:

Մայքլ Դուգլաս-լեզվի քաղցկեղ

«Ինձ մոտ ախտորոշվեց հիվանդության չորրորդ կարգը: Հինգերորդ գոյություն չունի…Ես ինը ամիս բողքում էի իմ առողջությունից, սակայն ինձ մոտ որեւէ կոնկրետ բան չէին կարողանում ախտորոշել եւ ահա, միանգամից, քաղցկեղի չորրորդ կարգ ախտորոշվեց: Դա ինձ համար իսկական ցնցում էր»,-ասում է 71-ամյա դերասանը, որը հրաշքով է կարողացել փրկվել հիվանդությունից:

Մայքլի հիվանդությունը հայտնաբերվել է 2010 թ-ին եւ նա անցել է 6-ամսյա բուժման կուրս: Բժիշկի խորհուրդով Մայքլը թաքցնում էր իր հվանդությունը` նշելով, թե ունի կոկորդի քաղցկեղ, քանի որ վիրահատության դեպքում դերասանը կարող էր զրկվել ծնոտի մի մասից, ինչով չէր ցանկանում վախեցել իր երկրպագուներին:

Քայլի Մինոգ-կրծքագեցձի քաղցկեղ

Տասը տարի առաջ երգչուհուն հաջողվեց բուժվել այս հիվանդությունից; Հիվանդությունը Քայլիի մոտ ախտորոշվեց, երբ նա 36 տարեկան էր, ընդ որում, սկզբում երգչուհուն սխալ ախտորոշում էին տվել: Բուժմանը հետեւել է քիմիաթերապիան, ինչը Մինոգը համեմատում է ատոմային ռումբի հետ: Երգչուհին մինչ օրս չի կարողանում առանց արցունքների հիշել իր ապրումները:

«Վերջնական ապաքինման հասնելու համար շատ տարիներ եմ ծախսել: Երբ մազերս նորից սկսեցին երկարել, դա ինձ համար իսկական հրաշք էր»:

Աղբյուրը` www.anews.com



© NEWS.am STYLE