Ամերիկյան հրատարակչությունները Չառլի Շինին հուշեր գրելու բազմաթիվ առաջարկներ են արել: Ինչպես գիտեք, 50-ամյա դերասանը մի քանի օր առաջ պատմել էր այն մասին, որ ՄԻԱՎ ունի: Դերասանին միանգամից սկսել են հանդիմանել նրա նախկին սիրուհիները, մասնավորապես պոռնոդերասանուհիները, որոնց հետո Շինը կոկաինային սեքս օրգիաներ էր կազմակերպել:

Նրանցից մի քանիսը դերասանի դեմ դատական հայցեր են ներկայացրել՝ մեղադրելով նրան այն բանի համար, որ նա, իմանալով իր հիվանդության մասին, իրենց չի նախազգուշացրել ու առանց պահպանակի սեքսով է զբաղվել իրենց հետ: Երեկ՝ նոյեմբերի 20-ին, ET –ին տված հարցազրույցում հերթական պոռնոաստղ (արդեն նախկին) Կասանդրա Քրուզը դերասանին մեղադրել էր այն բանի համար, որ նա խաբել է իրեն, իր հետ առանց պահպանակի սեքսով զբաղվել՝ իմանալով, որ ՄԻԱՎ –ով հիվանդ է:

Իսկ հիմա էլ դերասանի վրա են «հարձակվել» նրա նախկին ընկերուհիներից երկուսը՝ պոռնոաստղեր Ջեյմի Լենգֆորդն ու Ջանա Ջորդանը: 2013-ին երկուսն էլ մասնակցել են դերասանի սեքս հավաքույթներին։ Դերասանը սեքսի ժամանակ չէր պաշտպանվել:

Երկու դերասանուհիներն էլ ստուգվել են ու հայտարարում են, որ ՄԻԱՎ չունեն:

Դերասանին մեղադրում է նաեւ Էլիզաբեթ Բենթլին, որն արդեն 12 անգամ ստուգվել է, վարակված չէ, այնուամենայնիվ մտադիր է դատի տալ Չառլիին:

Մնացած աղջիկները դեռ չեն ուզում հրապարակավ հայտնել իրենց մասին:

Աղբյուրը՝ TMZ
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 նոյեմբերի
Նեյմարը ֆուտբոլային խաղադաշտը փոխում է օծանելիքի բիզնեսով․ բրազիլացի աստղը Դուբայի ապրանքանիշի համար նոր բույր կստեղծի22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար