Աստղային հիթ շքերթ. Թե որ հինգ ֆիլմերն է նախընտրում դիտել դերասանուհի Հասմիկ Վերդյանը

12:21   8 փետրվարի, 2016

Օրեր առաջ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Զգուշացեք, կանայք են» ֆիլմի պրեմիերան, որտեղ նկարահանվել է նաեւ դերասանուհի Հասմիկ Վերդյանը: Մեզ հետ զրույցում դերասանուհին արդեն կիսվել է ֆիլմից ստացած իր տպավորություններով, իսկ այսօր Հասմիկին խնդրել ենք ներկայացնել, առհասարակ, իր սիրելի ֆիլմերը:

«Ճիշտն ասած` այնքան դժվար է, ընդամենը, հինգ ֆիլմ նշելը»,-ասաց դերասանուհին, որն, այնուամենայնիվ, առանձնացրեց հետեւյալ ֆիլմերը.

5. «The Grey»

«Այս ֆիլմում իմ սիրելի դերասանն է խաղում` Լիամ Նիսոնը, որն ինձ համար տղամարդու իդեալ է: Ֆիլմը մարդու եւ բնության պայքարի մասին է»:

4. «Փոքրիկ Բուդդան»/Little Buddha

«Բերնարդո Բերտոլուչի` ինձ համար հիասքանչ ռեժիսոր, որն իր ֆիլմերում թելադրում է ճաշակ, որակ, որտեղ թե սյուժեն, թե տեխնիկական առումով ամեն ինչ իդեալական է»:

3. «Երազկոտները»/The Dreamers

2. «Սարոյան եղբայրներ»

«Խորեն Աբրահամյանի այս ֆիլմը ներկայացնում է  հեղափոխության ժամանակներն ու երկու եղբայրների տարաձայնությունները…»

1. «Մեր մանկության տանգոն»

«Այս ֆիլմը շատ եմ սիրում, որովհետեւ այստեղ նկարահանվել են հիասքանչ դերասաններ Մհեր Մկրտչյանն ու Գալյա Նովենցը, ում խաղն ուղղակի հիացնում է: Չնայած այդ շրջանում տեխնիկան դեռեւս այդքան էլ զարգացած չէր, բայց պրոֆեսիոնալ աշխատանք է արված, որն ունի մնայուն արժեք»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարը` Հասմիկ Վերդյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE