Երեկ` փետրվարի 4-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Հենրի Քոչարյանի «Զգուշացեք, կանայք են» ֆիլմի առաջին դիտումը: Ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին, որը միանգամից հանդիպում է մի քանի կանանց հետ` յուրաքանչյուրից ունենալով իր սպասելիքները: Սակայն, երբ հերոսուհիներն իմանում են իրենց սիրելիի դավաճանության մասին,նրանց վրեժխնդրությունը երկար սպասել չի տալիս: Այստեղից էլ սկսվում է ֆիլմի ամենահումորային եւ հետաքրքիր հատվածը:
Հենրի Քոչարյանը, որը մարմնավորում է գլխավոր հերոսին, հանդես է եկել նաեւ որպես ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարի հեղինակ եւ նկարիչ: Ժամանակին Հենրին այս գործի հիման վրա բեմադրել էր նաեւ ներկայացում.
«Մտածեցի, որ ֆիլմն էլ հետաքրքիր կստացվի: Փորձեցի ընտրել այնպիսի դերասանների, որոնք կհամապատասխանեն կերպարներին»,-ասում է Հենրին, որը ֆիլմի վերաբերյալ վերջնական կարծիք կազմելու համար, պետք է եւս մի քանի անգամ դիտի այն.
«Ընդհանուր տպավորություններս լավ են: Կփորձենք այնպես անել, որ ֆիլմը բոլորի համար հասանելի լինի»,-մեզ հետ զրույցում նշեց ռեժիսորը:
Գլխավոր դերակատարներից Մերի Մակարյանը ֆիլմն այսօր առաջին անգամ էր դիտում.
«Տպավորություններս շատ դրական են: Ես որպես հանդիսատես չէի դիտում ֆիլմը, հուզված էի, ավելի ինքնաքննադատաբար էի մոտենում ինքս ինձ»,-մեզ հետ զրույցում նշեց Մերին, որն այս անգամ մարմնավորում էր մի փոքր ավելի կոփված կնոջ.
«Այս կերպարս էլ է կանացի, պարզապես ավելի կոփված էր, դժվար աշխատանքով էր զբաղվում եւ պարապած էր»,-իր կերպարն այսպես է բնութագրում դերասանուհին:
«Ֆիլմն առաջին անգամ էի դիտում. Տպավորություններս խառն են: Կարծում եմ` հանդիսատեսն ավելի ճիշտ կդատի, թե ինչպիսին էր այն»,-ասում է դերասանուհի Հասմիկ Վերդյանը, որը ֆիլմում մարմնավորում է սփյուռքահայուհու:
Հերաքրքրվեցինք` որքանո՞վ այս կերպարը հեշտ տրվեց Հասմիկին.
«Դրանից առաջ թատրոնում խաղացել էի արեւմտահայի, դրա համար հեշտ տրվեց կերպարս: Չնայած բարդ հերոսուհի էր»,-ասում է դերասանուհին, որը ժամանակին համանուն ներկայացման մեջ մարմնավորում էր Լյուսիին:
Իսկ ահա ֆիլմում Լյուսիին մարմնավորում է դերասանուհի Մարինկա Խաչատրյանը.
«Շատ ուրախ եմ: Սպասումներս իրականացան: Առաջին անգամ էի նկարահանվում գեղարվեստական ֆիլմում: Շնորհակալ եմ Հենրիին հրավերի համար: Իմ կերպարից դուրս կերպարի էի մարմնավորում, որին շատ եմ հավանել»,-NEWS.am STYLE-ի հետ իր ոգեւորությամբ կիսվեց դերասանուհին:
«Զգուշացեք, կանայք են» ֆիլմն արդեն այսօրվանից կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում: Բացի Հենրի Քոչարյանից, Մերի Մակարյանից, Մարինկա Խաչատրյանից եւ Հասմիկ Վերդյանից, ֆիլմում նկարահանվել են նաեւ Անաիս Սարդարյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Ադրիանա Գալստյանը, Նարեկ Մախսուդյանը, Պերճ Աբովյանը, Մարատ Խաչատրյանը եւ այլք:
Ֆիլմի առաջին ցուցադրությանը ներկա էին նաեւ շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ` Սոֆյա Պողոսյանը, Բեն Ավետիսյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, պայծառատես Անի Գրիգորյանը եւ այլք:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի