Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ

23:02, 2 մայիսի

Ըստ նոր հետազոտության՝ ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ։ Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ֆիլմերում սեքսի քանակը նվազել է 2000 թվականից ի վեր:

Կինոյի տվյալների վերլուծաբան Սթիվեն Ֆոլոսի ուսումնասիրությունը, որին անդրադարձել է The Economist-ը, եւ որը քննարկում է խաղարկային ֆիլմերում սեքսի ու մերկության առկայությունը, պարզել է, որ ֆիլմերում սեքսուալ բովանդակության մակարդակը նվազել է գրեթե 40 տոկոսով։ Սեքսուալ բովանդակությունից զուրկ ֆիլմերի թիվը տարեկան 20 տոկոսից հասել է մոտ 50 տոկոսի։

Մյուս կողմից, որոշ տեսարաններ, որոնք այժմ ցուցադրվում են ֆիլմերում, ավելի բաց են, քան թույլատրվում էր նախկինում: Օրինակ՝ ներառում են սեռական օրգանների հստակ պատկերներ (այնպիսի ֆիլմերում, ինչպիսին է՝ «Մայիս-դեկտեմբեր»-ը):

Հետազոտությունը նաեւ ուսումնասիրել է թմրանյութերի, բռնության եւ հայհոյանքիների կիրառությունը ֆիլմերում: Մոտավորապես 2014 թվականից ի վեր հայհոյանքների եւ թմրանյութերի օգտագործումը կինոյում փոքր-ինչ նվազել է, բայց դեռեւս գտնվում է նախորդ ցուցանիշների մակարդակին:

Նախորդ պատահական հետազոտությունը, որն անցկացվել էր անցյալ տարի՝ Playboy ամսագրի գրողի կողմից, ցույց էր տվել, որ 2010 թվականին IMDB-ում սեռական պատկերներ պարունակող ֆիլմերի թիվը ամենացածրն էր՝ 1960-ականներից ի վեր:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել