Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ

14:34, 9 մայիսի

«Արագություն» մարտաֆիլմի պրեմիերայից 30 տարի անց Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել ֆրանշիզայի երրորդ մասը։ Առաջին ֆիլմում Ռիվզը խաղացել է Լոս Անջելեսի ոստիկան Ջեք Թրեյվենի դերը, իսկ Սանդրա Բուլոքը՝ ավտոբուսի ուղևոր Էնի Փորթերին:

«Արագության» պրեմիերան տեղի է ունեցել 1994 թվականին, իսկ շարունակությունը թողարկվել է 1997 թվականին, չնայած Ռիվզը չի նկարահանվել այնտեղ եւ ֆիլմը ձախողվել է վարձույթում։

Ռիվզն ու Բուլոքը միասին հայտնվել են «50 MPH» փոդքաստում, եւ Ռիվզը բացահայտել է, որ ինքը մերժել է «Արագություն ​​2»-ում նկարահանվելու առաջարկը՝ սցենարը կարդալուց հետո, քանի որ «զգացել է, որ այն պարզապես ճիշտ չէ»:

Նրանք նաեւ կիսվել են «Արագություն 3» ֆիլմը նկարահանելու համար վերամիավորվելու իրենց փոխադարձ ցանկությամբ։

«Մահանալուց առաջ, այս մոլորակից հեռանալուց առաջ, կարծում եմ, որ ես եւ Կիանուն պետք է ինչ-որ բան անենք տեսախցիկի առաջ»,-ասել է Բուլոքը։

«Տպավորություն է, թե սա ինչ-որ ազդանշան է, որ ինչ-որ բան չի արվել»,-հավելել է Ռիվզը,-«Ես կցանկանայի կրկին աշխատել Սանդրայի հետ»:

Թեեւ պաշտոնական նախագիծ չկա, երկրպագուները կարող են շարունակել հուսալ, որ Ռիվզն ու Բուլոքը կմիավորեն ուժերը մեկ այլ՝ գործողություններով լի արկածախնդրության շուրջ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել