Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը

20:22, 14 մայիսի

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը։

Նախագծի մասշտաբներն ու հավակնությունները պարզ երեւում են թրեյլերում՝ աստղային դերասանական կազմ եւ ուտոպիստական ​​հասարակության ու բողոքի ակցիաների դինամիկ կադրեր:

Ըստ նախնական նկարագրությունների՝ ֆիլմը, որի պրեմիերան կկայանա մայիսի 17-ին՝ Կաննի կինոփառատոնում, հռոմեական էպոս է, որի գործողությունները տեղի են ունենում երեւակայական Ամերիկայում:

Գլխավոր դերում հանդես է գալիս Ադամ Դրայվերը, ֆիլմի դերասանական կազմում են նաեւ Օբրի Պլազան, Շիա Լաբաֆը, Ջոն Վոյթը, Ջեյսոն Շվարցմանը, Լոուրենս Ֆիշբերնը, Քեթրին Հանթերը, Գրեյս ՎանդերՎալը, Քլոե Ֆայնմենը, Ջեյմս Ռեմարը, Դ.Բ. Սուինին եւ Դասթին Հոֆմանը։ 

Կոպոլան առաջին անգամ սկսել է գրել «Մեգալոպոլիս»-ը 1983 թվականին, եւ ըստ տեղեկությունների, ֆիլմի նկարահանման համար ծախսվել է 120 միլիոն դոլար, որը մասամբ ֆինանսավորվել է ռեժիսորի գինու կայսրության մեծ մասի վաճառքով: Մարտի վերջին նա պոտենցիալ գնորդների համար նախագծի ցուցադրություն էր անցկացրել, որին մասնակցել են Universal-ից Դոննա Լանգլին, Netflix-ից Թեդ Սարանդոսը եւ Sony-ից Թոմ Ռոթմանը։

Որոշ այցելուներ, սակայն, The Hollywood Reporter-ին ասել են, որ ֆիլմին դժվարին պայքար է սպասվում: Մի դիստրիբյուտոր նշել է. «Այս ֆիլմը, պարզապես, չի կարող շուկա հանվել», իսկ մյուսը հավելել է, որ թեեւ «բոլորը ռեժիսորի կողմից են, այստեղ կա նաեւ գործնական շահ, որը եւս պետք է հաշվի առնել»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել