Լիխտենշտայնի արքայադուստր Մարիա-Իմակուլատան և վրացի օպերային երգիչ Զուրաբ Ձիձիգուրին հինգ տարի գաղտնի են պահել իրենց հարաբերությունները։ Հոկտեմբերի 31-ին զույգը Վիեննայում շքեղ հարսանիք է կազմակերպել, իսկ նրանց սիրավեպի մանրամասները հայտնի են դարձել միայն արարողությունից հետո։
Հարսնացուն Լիխտենշտայնի արքայազն Գունդաքարի և ֆրանսիական արքայական տոհմի ներկայացուցիչ արքայադուստր Մարիա Օռլեանցու դուստրն է։ Նրա ամուսինը վրացական իշխանական տոհմի հետ կապ ունեցող արքայադուստր Քրիստինե դը Բագրատիոն-Մուխրանսկայայի եղբայրն է։

Նրանց սիրո պատմությունը սկսվել է 2021 թվականին Թբիլիսիում, երբ Մարիա-Իմակուլատան ժամանել է Վրաստան և ծանոթացել Զուրաբի հետ։ Նրանց շփումն աստիճանաբար վերածվել է սիրավեպի, որի մասին զույգը նախընտրել է հրապարակավ չխոսել։
Փեսայի քրոջ՝ արքայադուստր Քրիստինեի խոսքով՝ նշանադրության մասին չեն հայտարարել Լիխտենշտայնի իշխանական տան տոհմական կանոնների պատճառով։ Ամուսնության թույլտվություն ստանալու համար Զուրաբը նախ պետք է անձամբ հանդիպեր իշխանական ընտանիքի ղեկավար Հանս-Ադամ II-ի հետ։ Վերջինս այդ միությանն իր համաձայնությունը տվել է 2026 թվականի օգոստոսին։
Մարիա-Իմակուլատան իր ընտրյալին ներկայացրել է նաև Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդին՝ կաթողիկոս-պատրիարք Շիո III-ին, որն օրհնել է նրանց ամուսնությունը։

Արարողությունը տեղի է ունեցել Վիեննայի Սուրբ Պետրոս եկեղեցում՝ միավորելով եվրոպական ու վրացական ավանդույթները։ Նորապսակները նախ պսակադրվել են հունական ուղղափառ ծեսով, որին հաջորդել է կաթոլիկ օրհնությունը։
Հարսանիքի համար արքայադուստրն ընտրել էր բաց ուսերով ժանյակավոր զգեստ և երկար քող։ Նրա կերպարի գլխավոր զարդը դարձել է 1926 թվականին հորական տատիկի ընտանիքի՝ Թուրն և Տաքսիս տոհմի ներկայացուցիչների համար ստեղծված պատմական Peacock («Սիրամարգ») տիարան։ Փիրուզով և ադամանդներով զարդարված այս գլխազարդը երկար տարիներ հանրությանը չէր ցուցադրվել։
Ուղղափառ ծեսի ժամանակ հարսն ու փեսան կրել են նաև պսակադրության ավանդական թագեր։ Սակայն հարսի պսակադրության թագը տիարայի հետ համադրելն այնքան էլ հեշտ չի եղել. երկու գլխազարդերը ժամանակ առ ժամանակ խանգարել են միմյանց՝ արարողության ընթացքում փոքր-ինչ իրարանցում առաջացնելով։

Զուրաբը կրել է վրացական ազգային տարազ՝ կրծքամասում դեկորատիվ փամփշտակալներով սև չոխա։ Եկեղեցուց դուրս գալիս նորապսակներին դիմավորել են ընկերներն ու հարազատները, որոնք ազգային տարազներով ու դաշույններով վրացական ավանդական պատվո միջանցք էին կազմել։
Այնուհետև նորապսակներն ուղևորվել են հինգաստղանի Imperial հյուրանոց, որտեղ կայացել է հարսանեկան ընդունելությունը։ Խնջույքին ներկա է եղել շուրջ 80 հյուր, այդ թվում՝ եվրոպական ազնվական ընտանիքների ներկայացուցիչներ, նորապսակների հարազատներն ու արտերկրից ժամանած բարձրաստիճան հյուրեր։
Տոնական երեկոն ուղեկցվել է փեսայի օպերային կատարմամբ, վրացական ավանդական հարսանեկան պարով և վիեննական վալսով։ Հյուրերը նորապսակների հետ կիսել են նաև չորսհարկանի հարսանեկան տորթը։

Հարցազրույցներից մեկում արքայադուստրը պատմել է, որ ամուսնու հետ հարաբերություններում առաջին հերթին գնահատում է հոգևոր մտերմությունն ու ընդհանուր հետաքրքրությունները։ «Մեր հարաբերությունները ներդաշնակ են զարգացել, և նրա կողքին ես ինձ պարզապես հանգիստ ու լավ եմ զգում։ Մենք սիրում ենք հետաքրքիր զրույցներ և ճամփորդություններ, կիսում ենք նույն արժեքներն ու, իհարկե, դասական երաժշտության հանդեպ սերը», — խոստովանել է Մարիա-Իմակուլատան։
Նրա համար հատկապես հուզիչ է եղել հյուրերի ներկայությամբ Զուրաբի արած խոստովանությունը. «Նա իմ մարդն է»։ Հենց այս խոսքերն են, արքայադստեր խոստովանությամբ, վերջնականապես գերել իր սիրտը։
Հարսանիքը դարձել է ոչ միայն ընտանեկան տոն, այլև երկու մշակույթների ու ավանդույթների խորհրդանշական հանդիպում։ Հինգ տարի գաղտնի պահված հարաբերություններից հետո Մարիա-Իմակուլատան և Զուրաբ Ձիձիգուրին իրենց պատմության նոր էջը բացել են արդեն որպես ամուսիններ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:35, 11 նոյեմբերի
Հինգ տարվա գաղտնի սեր և հարսանիք վրացի օպերային երգչի հետ. Լիխտենշտայնի արքայադուստրն ամուսնացել է19:17, 11 նոյեմբերի
Տղամարդու լիբիդոն կարող է միլիարդներ արժենալ. ինչու է Nvidia-ի ղեկավարի սիրավեպը վերածվել համաշխարհային խնդրի18:21, 11 նոյեմբերի
«Ձեր կյանքի ամենաերկար և ամենագեղեցիկ հաղթանակը թող ձեր սերը լինի». Նազենի Հովհաննիսյան18:20, 11 նոյեմբերի
Քննարկում և ստորագրման արարողություն «ՌեԱ» փառատոնի շրջանակում․ Սերժ Ավետիքյանին նաև հանձնվել է հատուկ մրցանակ17:15, 11 նոյեմբերի
18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ