Բրիտանահայ դերասան Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալ»-ի տիեզերք։ Ֆրանշիզայի նոր մասում՝ «Մատանիների տիրակալը. Գոլումի որսը», Սերկիսը կխաղա գլխավոր դերը, ինչպես նաեւ հանդես կգա որպես ռեժիսոր եւ գործադիր պրոդյուսեր։
Ըստ The Hollywood Reporter-ի՝ նոր ֆիլմի մասին լուրը հաստատել է Warner Bros. Discovery-ի գործադիր տնօրեն Դեւիդ Զասլավը:
Ժամանցային արդյունաբերության գործադիր տնօրենն ասել է, որ «Մատանիների տիրակալը» ֆրանշիզայի մի քանի նախագծեր «ներկայումս սցենարի մշակման սկզբնական փուլում են», եւ որ նոր մասը նախատեսվում է թողարկել 2026 թվականին։
Փիթեր Ջեքսոնը, ով նկարահանել է «Մատանիների տիրակալը» եւ «Հոբիթ» սերիալների բոլոր ֆիլմերը, որոնք հիմնված են Ջ.Ռ.Ռ. Թոլքինի ստեղծագործությունների վրա, կշարունակի ներգրավված լինել նոր նախագծում՝ որպես պրոդյուսեր։
Սցենարիստները, ովքեր գրել են «Մատանիների տիրակալի» եւ «Հոբիթի» բոլոր ֆիլմերի սցենարները, կաշխատեն նաեւ նոր ֆիլմի սցենարի շուրջ։
Սերկիսը նաեւ կիսվել է սեփական հայտարարությամբ՝ հայտնելով իր ոգեւորությունը գալիք նախագծի վերաբերյալ։ «Այո, թանկագիններս, ժամանակն է եւս մեկ անգամ գնալ դեպի անհայտություն՝ իմ սիրելի ընկերների՝ Միջին երկրի արտասովոր եւ անզուգական պահապաններ Փիթերի, Ֆրենի եւ Ֆիլիպայի հետ»,-նշել է նա:
«Մատանիների տիրակալը» ֆրանշիզայի առաջիկա մասի սյուժեի մանրամասները առայժմ գաղտնի են պահվում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ