«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)

10:52, 3 մայիսի

Ժակլին Բաղդասարյանը, որը «Լադանիվա» խմբի կազմում այս տարի ներկայացնում է Հայաստանը «Եվրատեսիլ»-ում, մրցույթի ամենաակտիվ մասնակիցներից է: Խմբի՝ տարբեր ազգերի երաժշտությունը միքսելու ունակությունը աննկատ չի մնում «Եվրատեսիլ»-ի ետնաբեմում: Մրցույթի հույն երկրպագուները YouTube-ում տեսանյութ են տարածել, որում հայ երգչուհին հունական աշխույժ ռիթմերի ներքո պարում է «Եվրատեսիլ 2024»-ում Հունաստանի ներկայացուցչի՝ Մարինա Սատտիի հետ: Նրանց նվագակցում է «Լադանիվա»-ի մյուս անդամը՝ Լուի Թոմասը:

Ըստ երեւույթին, տեսանյութը նկարահանվել է երեկ՝ մայիսի 2-ին՝ եվրատեսիլյան փորձերի արանքում: Երեկ «Լադանիվա»-ն երկրորդ անգամ է բարձրացել «Եվրատեսիլի» բեմ՝«Ժակո» երգի փորձի համար:

Հավելենք, որ Հայաստանի ելույթի բեմադրության հեղինակը Արթուր Մանուկյանն է, որը նաեւ «Ժակո» տեսահոլովակի ռեժիսորն է:

«Լադանիվան» հանդես է գալու «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 8-րդ համարի ներքո։ Մրցույթն այս տարի անցկացվելու է մայիսի 7-ին, 9-ին եւ 11-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print    |  In English

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search