Met Gala 2016-ի վատագույն կերպարները (Ֆոտո)

16:05   3 մայիսի, 2016

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կայացել է Կոստյումի ինստիտուտի պարահանդեսը, որը հայտնի է որպես Met Gala: Այն ամենամյա կազմակերպվող շքեղ միջացառում է, որին մասնակցում են միայն ամենահայտնիները, ամենապահանջվածները, ամենասիրվածները, մի խոսքով՝ ամենա-ամենաները։ Պարահանդեսը կազմված է երկու մասից՝ կոկտեյլային եւ ճաշի ժամ։ Առաջինի ընթացքում հանրահայտ դեմքերը անցնում են կարմիր գորգով, լուսանկարվում, ցուցադրում իրենց յուրօրինակ, անկրկնելի զգեստները՝ աշխարհահռչակ նորաձեւության տներից, կարճ հարցազրույցներ տալիս։ Եվ հենց այս պահին էլ որոշվում են երեկոյի լավագույն եւ վատագույն լուքերը։

Լավագույններն են ճանաչվել Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը։ Քիմն իր Balmain զգեստով գրավել է ԶԼՄ-ների առաջին էջերը, իսկ Քանյեի կապույտ լինզաները ապշեցրել են բոլորին։

Սակայն տարվա ամենակարեւոր երեկույթներից մեկին եղել են նաեւ նրանք, ովքեր առանձնացել են իրենց ոչ այնքան ոճային, երբեմն նաեւ ոչ նորաձեւ կերպարներով։ Ներկայացնենք նրանցից մի քանիսին։

Մադոննա

Սելենա Գոմես

Իրինա Շեյք

Նիքի Մինաժ

Լեդի Գագա

Զոի Կրավից 

Լուսանկարները՝ Daily mail

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE