Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կայացել է Կոստյումի ինստիտուտի պարահանդեսը, որը հայտնի է որպես Met Gala: Այն ամենամյա կազմակերպվող շքեղ միջացառում է, որին մասնակցում են միայն ամենահայտնիները, ամենապահանջվածները, ամենասիրվածները, մի խոսքով՝ ամենա-ամենաները։ Պարահանդեսը կազմված է երկու մասից՝ կոկտեյլային եւ ճաշի ժամ։ Առաջինի ընթացքում հանրահայտ դեմքերը անցնում են կարմիր գորգով, լուսանկարվում, ցուցադրում իրենց յուրօրինակ, անկրկնելի զգեստները՝ աշխարհահռչակ նորաձեւության տներից, կարճ հարցազրույցներ տալիս։ Vogue-ի նախկին խմբագիր Անդրե Լեոն Թելիին հենց զբաղված էր հարցազրույցներ վարելով, եւ գրեթե բոլոր հայտնիները մոտենում էին 66-ամյա Անդրեին եւ հակիրճ պատասխանում նրա հարցերին։
Քիմ Քարդաշյանը՝ Balmain զգեստով
Անդրեի «թակարդն» են ընկել նաեւ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, որոնք սկզբում պատմեցին, թե ինչու էին մեկնել Իսլանդիա (Քանյեն այնտեղ նոր տեսահոլովակ է նկարահանել) եւ ինչ տպավորություններ են ստացել։ Այնուհետեւ Թելին հետաքրքվում է աստղային զույգի երեխաներից։ 35-ամյա հայուհին նշում է, որ փոքրիկ Սեյնթն իրեն լավ է զգում, իսկ Նորթը մայրիկի զգեստը տեսնելուն պես սկսել է լաց լինել եւ ասել. «Մայրիկ, ես եմ ուզում քո զգեստը»։
Ի դեպ, մեր ուշադրությունը գրավեց եւս մեկ, շատ կարեւոր ակնթարթ։ Անդրեն երեխաների մասին հարցնելիս նշում է՝ ինչպես է «իմ սիրելի Նորթը», ինչին Քանյեն առարկում է՝ ասելով. «Ի՛մ սիրելի»։
Պատրաստեց՝ Յանա
Տեսանյութը՝ Vogue
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)