Այսօր ծնվել է Ջորջ Քլունին. Հայաստան այցելած աստղի մասնակցությամբ հինգ ֆիլմ, որոնք արժե դիտել

16:04   6 մայիսի, 2016

Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում վերջերս իր այցով Հայաստանում մեծ ոգեւորություն առաջացրած հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին: «Ավրորա» մրցանակաբաշխության հատուկ հյուրը դառնում է 55 տարեկան:

Քլունին բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում` 3 «Ոսկե գլոբուսի» եւ  2 «Օսկարի»:

Դերասանը մեծ ճանաչում ձեռք բերեց ER («Շտապ օգնություն») հեռուստասերիալից հետո, որտեղ մարմնավորում էր բժիշկ Դագ Ռոսսին:

Քլունիի մասին ամենահետաքրքիր փաստերն արդեն ներկայացրել ենք ձեր ուշադրությանը: Այսօր առանձնացրել ենք դերասանի մասնակցությամբ հինգ ֆիլմ, որոնք կարծում ենք` կդառնան ձեր երեկոյան ժամանցի հետաքրքիր մասը.

«Օուշենի 11 ընկերները»/Ocean’s Eleven

«Բեթմենն ու Ռոբինը»/Batman and Robin

«Դեպի երկինք»/Up in the Air

«Անտանելի դաժանություն»/ Intolerable Cruelty

«Սեր առանց կանոնների»/Leatherheads

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE