«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ջորջ Քլունի. Տասը հետաքրքիր եւ ոչ այնքան հայտնի փաստեր սպասված հյուրի մասին

19:29, 21 ապրիլի

Ապրիլի 22-24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանը հյուրընկալելու է Հոլիվուդի ամենափայլուն եւ ճանաչված աստղերից մեկին` Ջորջ Քլունիին: Դերասանը Հայաստան է ժամանելու կնոջ` Ամալ Քլունիի հետ: Հայտնի զույգն այստեղ մասնակցելու է «Ավրորա» մրցանակաբաշխությանը, որի նպատակն է պարգեւատրել մարդասիրական գործողություններ իրականացրած անձանց, որոնք անտեսելով սեփական կյանքը` փրկել են այլ կյանքեր:

Մինչ Հայաստանն ու հայերը պատրաստվում են դիմավորել Քլունիին, ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստ մեր աստղային հյուրի մասին.


Քլունիի հայրը` Նիկը, լուրերի մեկնաբան էր, իսկ մայրը` գեղեցկության թագուհի: Ահա, թե որտեղից է դերասանը ժառանգել գեղեցիկ տեսքն ու հեռուստատեսության հանդեպ մեծ սերը:

14 տարեկան հասակում դերասանի մոտ ախտորոշվեց դիմային մկանների հիվանդություն (Bell’s palsy): Մեկ տարի պահանջվեց, որպեսզի Ջորջը կարողանար հաղթահարել այդ հիվանդությունը: Սակայն շուտով նրա մոտ ի հայտ է գալիս առողջական նոր խնդիր` ստամոքսի խոցերի արյունահոսություն: Նա մինչ օրս համապատասխան դեղորայք է ընդունում` հիվանդությունը կանխելու նպատակով:

Դպրոցն ավարտելուց հետո ապագա աստղն ընդունվել է Ցինցինատիի համալսարան, սակայն շուտով Ջորջը որոշում է թողնել համալսարանը եւ աշխատանք փնտրել: Այսպես նա սկսում է վաճառել կանացի կոշիկներ` կանգնելով փողոցներում կամ թակելով տարբեր մարդկանց դռներ:

Այն օրերին, երբ դեռ բավականաչափ գումար չուներ, Քլունին ապրում էր ընկերոջ տանը, իսկ լսումներին գնում էր հեծանիվով:

Ջորջը Մաքս անունով մի խոզուկ էր պահում, որին նվեր էր ստացել իր նախկին ընկերուհինուց` դերասանուհի Քելլի Փրեսթոնից, որը մի անգամ փրկել է Քլունիին` արթնացնելով դերասանին երկրաշարժի ժամանակ: Այդ օրվանից հետո Մաքսը Քլունիին հաճախ էր ուղեկցում հարցազրույցների եւ մի շարք մասնավոր երեկույթների ընթացքում:

Ջորջ Քլունին Enough Project կոչվող նախաձեռնության համահեղինակներից է: 2007 թ-ին ստեղծված այս նախագծի նպատակն է վերջ դնել ցեղասպանություններին եւ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններին:

Նա Հոլիվուդի այն եզակի դերասաններից է, որոնք փայլում են  ե՛ւ իրենց արտաքին տվյալներով, ե՛ւ խելքով: Պատահական չէ, որ Քլունին հայտնվել է ոչ միայն «Աշխարհի ամենահմայիչ տղամարդկանց», այլեւ «Հոլիվուդի 50 ամենախելացի դերասանների» ցուցակներում:

2005 թ-ին Ջորջը դարձավ տղամարդկանց VOGUE ամսագրի շապիկի առաջին հերոսը եւ, առհասարակ, նա աշխարհի երկրորդ տղամարդն է (առաջինը Ռիչարդ Գիրն էր), որը հայտնվել է VOGUE ամսագրի շապիկին:

Քլունին խոստովանել է, որ չի սիրում էլեկտրոնային նամակներով հաղորդակցվել: Նա, նույնիսկ, ֆիլմի սցենարներն է նախընտրում գրել թղթի վրա:

Ջորջ Քլունին մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր է: Դրանց թվում են` Oscar, BAFTA, Golden Globes, Emmy, MTV, People’s Choice եւ այլն:

Աղբյուրը` www.ohfact.com

Պատրաստեց Սյունե Առաքելյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել