VARDA-ն ու Դիանա Շատվերյանը «վիճել» են զգեստի պատճառով

14:03   19 մայիսի, 2016

Ասում են, թե շոու բիզնեսում ընկերություն գոյություն չունի, առավել եւս կանանց միջեւ:

Բայց մտերիմ ընկերուհիներ VARDA–ն ու Դիանա Շատվերյանը իրենց օրինակով հերքում են այս առասպելը: VARDA-ն  Սեւակի հետ վերջերս Հայաստանում էր. դրա մասին մենք ձեզ արդեն տեղեկացրել ենք:

Հանրահայտ պարուհին ու դիզայներ Դիանա Շատվերյանը վաղեմի ընկերուհիներ են: Իր վերջին հայաստանյան այցի ժամանակ VARDA–ն հաջողացրել է վիճել Դիանայի հետ, ինչի մասին է վկայում աղջկա միկրոբլոգը: Մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ է կատարվել ու ահա թե ինչ է պարզվել:

Աղջիկները միշտ կատակում են, որ իրենց ոչինչ չի ստիպի վիճել բացի նոր զգեստից:

VARDA-ն դարձել է Դիանա Շատվերյանի հագուստի նոր հավաքածուի դեմքը:

Առաջարկում ենք դիտել ֆոտոնկարահանումներից բացառիկ կադրեր:

«Մենք վաղուց ենք ծանոթ VARDA–ի հետ, եւ ինձ համար շատ հաճելի է, որ նա բազմիցս հենց իմ զգեստներն է ընտրել տեսահոլովակների, ֆոտոշարքերի ու միջոցառումներին մասնակցելու համար: Իմ նոր հավաքածուն շատ նուրբ ու միաժամանակ վառ է, ինչպես ինքը՝ VARDA-ն, իսկ մենք հատուկ ենք վիճել, դա յուրօրինակ ավանդույթ է »,- նկատել է Դիանա Շատվերյանը:

Նյութը` պարուհու մամուլի ծառայությունից

Լուսանկարները՝ Մայա Արութինովա

 



© NEWS.am STYLE