Օրեր առաջ ճանաչված պարուհի եւ երգչուհի VARDA-ն եւ ռուսական «Ձայնը» նախագծից հայտնի դարձած երգիչ Սեւակ Խանագյանը ներկայացրեցին իրենց Когда мы с тобой զուգերգի տեսահոլովակը։ Երգիչները հետաքրքիր զուգադիպությամբ ժամանել են Հայաստան։
«Տարբեր ծրագրերով ենք Հայաստանում։ Մենք արդեն այստեղ էինք, երբ իմացանք, որ VARDA-ն էլ է ժամանելու»,-նշում է Սեւակը, իսկ VARDA-ն կատակով ավելացնում է․
«Երբ Սեւակի Instagram-ի էջում տեսա, որ նա Հայաստանում է, մտածեցի․ «Անպայման պետք է գնեմ տոմս եւ մեկնեմ Հայաստան»»,-այնուհետեւ պարզաբանում է Հայաստան գալու իրական պատճառները․

«Այստեղ եկել եմ ընտանեկան տոնախմբության մասնակցելու նպատակով եւ որոշեցի մի քանի օրով երկարացնել այցս։ Քանի որ այնպես համընկավ, որ Սեւակն էլ է այստեղ, որոշեցինք, որ շատ հարմար պահ է նաեւ մեր զուգերգի մասին խոսելու համար»։
Ի դեպ, Սեւակն ու VARDA-ն միասին այցելելու են նաեւ Ծիծեռնակաբերդ։
«Քանի որ ապրիլի 24-ին չկարողացա գալ Հայաստան, որոշեցի անպայման այսօր կատարեմ իմ պարտքը եւ հարգանքիս տուրքը մատուցեմ անմեղ զոհերի հիշատակին»,-նշում է պարուհին։
VARDA-ի եւ Սեւակի հետ զրուցել ենք նաեւ Когда мы с тобой զուգերգի ստեղծման, տեսահոլովակի նկարահանման եւ հետագա համագործակցության ծրագրերի մասին․ Մանրամասները՝ տեսանյութում։
Հարցազրույցը՝ Սյունե Առաքելյանի
Լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի
Շնորհակալություն Imperial հյուրանոցին՝ նկարահանումներին աջակցելու համար







Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի

