Ամերիկացի կատակերգուն կանանց թմրադեղեր էր տալիս, որպեսզի նրանց հետ սեքսով զբաղվեր

13:08   24 մայիսի, 2016

Ըստ երեւույթին Բիլ Քոսբիին վերաբերող սկանդալը դեռ հեռու է եզրափակիչ փուլից:

78-ամյա ամերիկացի կատակերգուն, դերասանը, ռեժիսորը, պրոդյուսերը, սցենարի հեղինակը, երաժիշտն ու քաղաքական ակտիվիստը խոստովանել է, որ ինքը սեռական ոտնձգություններ է կատարել այն կանանց նկատմամբ, որոնք նրան անցած տարի դատի էին տվել:

TMZ -ը գրում է, որ Քոսբին պայմանագիր ուներ ինչ-որ գործակալության հետ, որը նրան կանանց էր «մատակարարում»՝ շաբաթական վեցական կին, որոնց կատակերգուն հաբեր էր տալիս, խմացնում ու հետո նրանց հետ սեքսով զբաղվում:

Նույնն է խոստովանել նաեւ Քոսբին, որը նաեւ նշել է, որ շատ կանանց ինքը գումար է վճարել լռության համար:

Առաջին՝ Անդրեա Կոնստանդի գործով (աղջիկը անչափահաս էր, երբ Բիլը նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել) լսումները կսկսվեն այսօր Փենսիլվանիա նահանգում:



© NEWS.am STYLE