Ավետը, Գոհարը, Դալիթան, Վլադիմիր Արզումանյանն ու այլք` Բեթթիի «New Generation» տեսահոլովակի շնորհանդեսին (ֆոտո)

20:45   7 հունիսի, 2016

Այսօր` հունիսի 7-ին, կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի մրցանակակիր Բեթթիի «New Generation» պատանեկան հեղինակային նախագծի համանուն երգի տեսահոլովակի պրեմիերան, որի նկարահանումների բեքսթեյջը NEWS.am STYLEարդեն ներկայացել է: Փոքրիկ արտիստի նպատակն է հունիսի 7-ը հռչակել պատանիների տոն, որպեսզի նոր սերնդի ներկայացուցիչները նոր մոտիվացիա ստանան ստեղծագործելու եւ ապրելու համար:

««New Generation» նախագիծը ստեղծված է պատանիներին ոգեշնչելու համար, որպեսզի նրանք ավելի կիրթ եւ ստեղծագործ լինեն: Ես այդ նոր սերնդի ներկայացուցիչներից մեկն եմ եւ հուսով եմ` պատվով եմ կատարում իմ գործը»,-ասում է Բեթթին` հավելելով, որ տեսահոլովակը նկարահանվել է երկար եւ բովանդակալից աշխտանքային պրոցեսի արդյունքում.

«Տեսահոլովակը նկարահանել ենք երկու օրվա ընթացքում: Նկարահանումները տեւել են մինչեւ ուշ գիշեր: Իհարկե, հոգնում էինք, բայց միմյանց հետ շփվելով շատ լավ ժամանակ էինք անցկացնում, նույնիսկ, մականուններ էինք մտածել միմյանց համար»,-իր տպավություններով կիսվեց երգչուհին:

Տեսահոլովակի ռեժիսոր Արեն Բայադյանն իր առջեւ նպատակ էր դրել այս աշխատանքի միջոցով ներկայացնել Բեթթիին` իր ատիստիզմով եւ հմայքով.

«Երգն ինքնըստինքյան ունի վառ գույներ, այն պետք է ներկայացներ մեր նոր սերնդին. Բեթթին իր պարային ունակություններով ու պրոֆեսիոնալիզմով հանդիսանում է նրանց վառ ներկայացուցիչը: 4 րոպեի ընթացքում նա կարողանում է փոխանցել տեսահոլովակի ողջ տրամադրությունը: Հուսով եմ` այս տեսահոլովակը կսիրվի նրա բոլոր հասակակիցների կողմից եւ կփոխանցի դրական տրամադրություն»:

Ի դեպ, «New Generation» նախագծի մեջ բացի համանուն երգից ներառված են նաեւ «Victory Dance» եւ «Betty World» ստեղծագործությունները, որոնց միջոցով երգչուհին նպատակ ունի խթանել  սեր`  կյանքի, աշխարհի եւ հայրենիքի նկատմամբ:

«New Generation» նախագծի  շնորհանդեսն ու հյուրերը` NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE