Դրական, պայծառ, արեւոտ, խելացի Բեթթին շուտով կներկայացնի իր «Նոր սերունդ» նախագիծը, որի նպատակն է ուրախություն եւ ժպիտներ սփռել ամենուր։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում, տաղանդավոր երգչուհին պատմեց իր նոր ծրագրի մասին։
««Նոր սերունդ» նախագիծը բաղկացած է 3 երգերից՝ «Նոր սերունդ», «Հաղթանակի պար» եւ «Betty world»։ Ռիթմիկ, աշխույժ երգերը հենց նոր սերնդի մասին են, քանի որ մենք ենք ապագան այս աշխարհի։ Պետք է լինենք դրական, որպեսզի աշխարհում գերիշխի ուրախությունը, քանի որ հաջողության առաջին գրավականը խինդն ու ժպիտն են։ Նախագծի գաղափարն է «Բեթթին հրավիրում է նոր սերնդին պարելու հաղթանակի պարը»։ Այս կարգախոսով ենք մենք առաջնորդվում եւ իմ ընկերների հետ փորձում ենք բոլորին փոխանցել մեր դրական էներգիան, որ բոլորն էլ ժպտան եւ ուրախանան»,- ասաց Բեթթին։
Գեղեցկադեմ երգչուհին իր հասակակիցներին խորհուրդ է տալիս ուսումնասիրել տարբեր գիտություններ, տեղեկացված եւ կրթված լինեն, զբաղվեն նաեւ սպորտով, քանի որ նման մարդիկ ամեն ինչում հաջողակ են։
Բեթթին բացի իր հիմնական զբաղմունքներից (նա եւ երգում է, եւ իր ուժերն է փորձում որպես հաղորդավար), հետաքրքրված է նաեւ աստղագիտությամբ եւ ֆիզիկայով. «Դրանք իմ ամենասիրած գիտություններն են։ Ցանկանում եմ խորանալ այդ գիտությունների մեջ եւ ստանալ ֆիզիկոսի կոչում։ Ես շատ եմ սիրում այն առարկաները, որոնք կապված են աշխարհի, երկիր մոլորակի հետ։ Իմ ցանկություններից է տեսնել այլմոլորակայիններին եւ ծանոթանալ նրանց մշակույթին ու կենցաղին։ Բացի այդ կցանկանայի տարբեր գյուտեր անել, որպեսզի մեր մոլորակը դարձնեմ էլ ավելի զարգացած»։
Նախագծի «Նոր սերունդ» երգի տեսահոլովակը վերջերս է նկարահանվել, որին NEWS.am STYLE-ը նույնպես ներկա է եղել։ Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը եւ Ալիսա Դարփինյանը։ Տեսահոլովակում, որի ռեժիսորը Արեն Բայադյան է, Բետին ներկայանալու է երեք կերպարներով, որոնց հեղինակն է ոճաբան Արամ Նիկոլյանը։ Իսկ պարային մասի պատասխանատուն Քրիստինա Հովակիմյանն է։
«Նկարահանումներն անցում են շատ լավ, ես շատ գոհ եմ։ Առաջին անգամ եմ համագործակցում Բեթթի հետ։ Միշտ դժվար է երեխաների հետ աշխատել, բայց նրա դեպքում հետաքրքիր է անցնում։ Նա ունի արտիստիզմ, որն ինձ շատ է դուր գալիս։ Տեսահոլովակում Բեթթիին այլ կերպարով ենք ներկայացնելու։ Մեր նպատակն է ցույց տալ, որ մենք ունենք ամուր, ուժեղ, խելացի, պայծառ նոր սերունդ, որոնք ապագայի մեծ հեռանկարներ ունեն։ Եվ այս ամենը մենք հետաքրքիր լուծումներով ենք ներկայացնելու»,- ասաց ռեժիսոր Արեն Բայադյանը։
Նշենք, որ տեսահոլովակի պրեմիերան կկայանա մայիսի վերջին։ Ավելացնենք, որ նախագծի վրա աշխատել են Մարտին Միրզոյանը, Գարիկ Պապոյանը, Դավիթ Բադալյանը եւ ուրիշներ։
Մելինե Տոնոյան









Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 սեպտեմբերի
Մարգարիտներն այլևս դասական չեն. սեզոնի գլխավոր զարդարանքը անճանաչելիորեն փոխվում է22:31, 15 սեպտեմբերի
Շքեղ ամուսնության առաջարկներ, որոնք ավարտվել են աղետով21:28, 15 սեպտեմբերի
499 դոլար արժողությամբ Dyson ատամի խոզանակը վերածվել է տեսախցիկի. լուսանկարիչը տարօրինակ փողոցային լուսանկարահանում է բեմադրել20:22, 15 սեպտեմբերի
Ինչպես մեծացնել միլիարդատիրոջ. Goldman Sachs-ը ամենահարուստ ընտանիքների երեխաներին փողի, ժամացույցների և իշխանության մասին դասընթաց է առաջարկում19:22, 15 սեպտեմբերի
Դուբայը՝ ինչպիսին դուք այն երբեք չեք տեսել. քաղաքի նոր սեզոնի ուղեցույց17:44, 15 սեպտեմբերի
Խաչիկը պատրաստվում է ամենաքաղցր տոնին․ Գաթայի փառատոնը 10 տարեկան է16:22, 15 սեպտեմբերի
Գլամուրը վերադարձել է. Carolina Herrera-ն 80-ականներից ոգեշնչված շքեղ շոու է կազմակերպել15:30, 15 սեպտեմբերի
Որտե՞ղ դիմագրավել աշխարհի վերջը. Գիտնականները անվանել են Երկրի վրա լավագույն վայրը14:51, 15 սեպտեմբերի
Գանգուրներ զրոյական ձգողականության պայմաններում. NASA-ի տիեզերագնացը ցույց է տալիս, թե ինչպես է խնամում իր մազերը ուղեծրում14:22, 15 սեպտեմբերի
«Մի՛ վախեցեք մեզնից». ԱԲ–դերասանուհին հայտարարել է, որ արհեստական բանականությունը դեռ չի պատրաստվում ոչնչացնել մարդկանց13:43, 15 սեպտեմբերի
Սքութեր Բրաունը ցանկանում է ամուսնանալ Սիդնի Սուինիի հետ. «Նա Սիդնիին համարում է ժամանակակից Մերիլին Մոնրո»13:14, 15 սեպտեմբերի
Գլամուրային բլոգերը մահացել է 40 տարեկանում՝ դեպրեսիայի և ցավոտ հիվանդության դեմ գաղտնի պայքարից հետո