Բոհեմ թատրոնը պատրաստվում է նոր ներկայացման։ Այն կոչվում է «Բլեֆ» և ելնելով վերնագրից՝ դժվար չէ պատկերացնել, թե ինչ զվարճալի խառնաշփոթ է սպասվում հանդիսատեսին։ NEWS.am STYLE-ն օրերս ներկա է եղել ներկայացման փորձերից մեկին, նկարել մի քանի կադր ու պարզել՝ դերասաններից ով՝ ինչ դերում է հանդես գալու։ Իսկ կազմն, իսկապես, աստղային է ու սպասված։
Ագնեսա Շահնազարյան ու Արտյոմ Կարապետյան դերասանական զույգին, որը սիրվել էր «Բոլոլա» սիթքոմից, կրկին կտեսնեք ամուսինների դերում։ Նրանց կերպարներն, ինչ-որ առումով, ընդհանրություններ ունեն էկրանային կերպարների հետ, սակայն հատկանշական է, որ Արտյոմ Կարապետյանի համար սա առաջին դերն է թատրոնում, այն էլ՝ գլխավոր։
Посмотреть эту публикацию в Instagram
Դերասանը խոստովանում է՝ հուզվում է, բայց խաղընկերները, հատկապես, Ագնեսան, մեծապես ոգևորում ու աջակցում են իրեն բեմում։
Այստեղ կտեսնեք նաև այլ հետաքրքիր կերպարների, որոնց դերերում հանդես են գալիս Քնարիկ Զաքարյանը, Տաթև Պետրոյանն ու Արփինե Իսրայելյանը։ Արփինեի համար ներկայացումը ևս կարևոր նշանակություն ունի։ Դերասանուհին երկարատև դադարից հետո վերադառնում է նոր դերով ու խոստանում՝ այն կլինի հետաքրքիր ու անսպասելի։
Պիեսի հեղինակ և բեմադրող՝ Գարիկ Միրզոյան, ներկայացման պրոդյուսեր և թատրոնի տնօրեն Քրիստինա Հովհաննիսյան։
Դերասանական կազմի մյուս խոստովանություններն ու առաջին հայացքը կերպարներին՝ մեր պատրաստած տեսանյութում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը