Քիմ Քարդաշյանը կրքոտ լուսանկար է հրապարակել

15:10   29 հունիսի, 2016

Այնուամենայնիվ ժամանակային գոտիների տարբերությունը սարսափելի բան է: Նստած տառապում ես այս շոգին, իսկ այդ նույն պահին աշխարհի մյուս ծայրում երեկո է, ու Քիմ Քարդաշյանը դուրս է գալիս զվարճանալու: Անարդար է:

Եվ այսպես, ուր է որոշել գնալ ՔԻմը՝ հայտնի չէ, բայց իր Twitter-ում սքանչելի հայուհին երկու լուսանկար է հրաապարակել: Շատ կրքոտ լուսանկարներ:

«Գնում եմ զվարճանալու»,- ստորագրել է լուսանկարներից մեկը Քիմը:

Իսկ մինչ 35-ամյա հեռուստաաստղը գնացել է զվարճանալու, հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը օրերս Vanity Fair–ին տված հարցազրույցում պատմել էր Քիմի ու իր հարաբերությունների մասին:

«Մեր հարաբերությունները քայլող արվեստ են: Ես շատ բաներ եմ ասում, որոնք ուրիշ կանայք իրենց ամուսիններին թույլ չէին տա ասել: Բայց իմ կինն էլ իր հերթին հրապարակում է լուսանկարներ, որոնք մյուս ամուսինները թույլ չէին տա: Մեր հարաբերություններում երջանկության բանալիներից մեկն էլ այն է, որ մեզ թույլատրված է հավատարիմ մնալ ինքներս մեզ»- նշել է իմաստուն Ուեսթը:



© NEWS.am STYLE