«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Փերիս Հիլթոնի երկրպագուները ծաղրել են Քանյե Ուեսթի նոր սեքս տեսահոլովակը

13:11, 29 հունիսի

Քանյե Ուեսթի Famous տեսահոլովակը դեռ չի հայտնվել բաց համացանցում, բայց արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել: Տեսահոլովակը առայժմ միայն Tidal ծառայությունում է հասանելի, համացանցում հնարավոր է գտնել  միայն մի քանի հատվածներ: Արդեն պատմել ենք, որ տեսահոլովակը սկսվում է անկողնային տեսարանով, որտեղ մահճակալի վրա կողք կողքի մերկ պառկած են հանրահայտ մարդիկ (մոմե մանեկեններ), այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը, Ռիհաննան, Քրիս Բրաունը, Դոնալդ Թրամփը, Ջորջ Բուշ կրտսերը, Ռեյ Ջին, Թեյլոր Սվիֆթը, Աննա Վինտուրը, Էմբեր Ռոուզը, Բիլ Քոսբին ու Քեյթլին Ջենները:

Եվ այսպես տեսահոլովակի շուրջ սկանդալների շարքը շարունակվում է: Տեսահոլովակի մասին իրենց կարծիքն են հայտնել Ջորջ Բուշ կրտսերը, որը հումորով է վերաբերվել տեսաահոլովակին, Ռեյ Ջին, որը հայտնել է, որ տեսահոլովակը կործանում է իր անձնական կյանքը, Թեյլոր Սվիֆթի ընկերուհի Լինա Դանեմը, Թրամփի ներկայացուցիչը եւ հիմա էլ Փերիս Հիլթոնի ֆանատներն են որոշել մարտի դաշտ մտնել:

Ինչպես գիտեք, Փերիսն ու Քիմը մտերիմ ընկերուհիներ էին մինչեւ նրանց ճանապարհները բաժանվեցին:

Եվ ահա Instagram-ում, Հիլթոնի երկրպագուներից մեկը որոշել է ծաղրել Ուեսթի տեսահոկովակը: Տեսահոլովակում Քանյեն Քիմի ու Թեյլորի կողքին է պառկած: Երկրպագուն լուսանկարի վրա Թեյլորի դեմքը փոխել է Փերիսի դեմքով:

«Ես այդ լրբին հանրահայտ դարձրեցի»,- գրված է լուսանկարի տակ (սա Ուեսթի երգի տողերից է, որը Սվիֆթին է վերաբերում)։

Նշենք, որ Հիլթոնն էլ «լայք» է դրել լուսանկարի տակ:

Ի դեպ, Քանյե Ուեսթն օրերս հարցազրույց է տվել Vanity Fair–ին ու խոսել նաեւ Քիմի հետ իր հարաբերությունների մասին:

«Մեր հարաբերությունները քայլող արվեստ են: Ես շատ բաներ եմ ասում, որոնք ուրիշ կանայք իրենց ամուսիններին թույլ չէին տա ասել: Բայց իմ կինն էլ իր հերթին հրապարակում է լուսանկարներ, որոնք մյուս ամուսինները թույլ չէին տա: Մեր հարաբերություններում երջանկության բանալիներից մեկն էլ այն է, որ մեզ թույլատրված է հավատարիմ մնալ ինքներս մեզ»- նշել է իմաստուն Ուեսթը:

Աղբյուր՝ Daily Mail


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search