Պրեմիերա. Ռիհաննայի խելահեղ տեսահոլովակը՝ IMAX կինո-ֆորմատով

18:51   30 հունիսի, 2016

Չնայած արդեն մի քանի օր է Ռիհաննայի Anti համերգային շրջագայությունը կամ ձախողվում, կամ բողոքի ալիք է բարձրացնում Բրիտանիայում, երգչուհին շարունակում է քրտնաջան աշխատել եւ ներկայացնել իր նոր աշխատանքները։

Ժամեր առաջ համացանցում հայտնվեց նրա նոր «Sledgehammer» երգի տեսահոլովակի անոնսը, իսկ րոպեներ առաջ Ռիհաննայի YouTube-ի պաշտոնական ալիքում թողարկեց տեսահոլովակի ամբողջական տարբերակը։ Այն միանգամից հայտնվել է պարբերականների առաջին էջերին ոչ միայն այն պատճառով, որ համաշխարհային ճանաչում ունեցող աստղի տեսահոլովակ է, այլ որ սա առաջին երաժշտական հոլովակն է IMAX կինո-ֆորմատով։

Հոլովակի միակ հերոսուհին ապրում է մեկ այլ մոլորակում, որը զարդարում են խելահեղ վիզուալ էֆեկտները եւ իհարկե ինքը՝ աստվածային կերպարով Ռիհաննան։  

 



© NEWS.am STYLE