Երգչուհի Ռիհաննային դեռ չի հաջողվում գրավել բրիտանացիների սերն ու համակրանքը։ Սկզբում Լոնդոնում երգչուհու համերգը տխրահռչակ դարձավ նրանով, որ Ռիրին «Ուեմբլի համերգասրահի նույնիսկ կեսը չէր հավաքել, իսկ հիմա Մանչեսթերում կայացած համերգի մասին են բողոքներ հնչում։
Պարզվում է, որ երգչուհու բացօթյա համերգի աղմուկն այնքան մեծ է եղել, որ նույնիսկ 10 մղոն հեռավորությամբ ապրող բրիտանացիները չեն կարողացել հանդուրժել այն։ Իսկ ինչ են անում բարկացած բրիտանացիները։ Իհարկե, սկսում են գրառումներ կատարել սոցցանցերի էջերում։
«Ռիհաննա՛, քո սարսափելի համերգը անհանգստացրեց գրեթե ամբողջ Մանչեսթերը։ Ոչ բոլորս ենք ցանկանում արթուն մնալ քո բարձրացրած աղմուկի պատճառով», - գրել է օգտատերերից մեկը՝ ավելացնելով «տհաճություն» հեշթեգը։
«Երբեք նման աղմուկ չեմ լսել այստեղից 10 մղոն հեռավորության վրա», բողոքել է մեկ ուրիշը։
Իսկ ոմանք էլ չեն կարողացել հանդուրժել Ռիհաննայի ձայնը եւ դիմել են տեղական պարբերականին.
«Աղմուկն անտանելի է։ Մենք շատ հեռու ենք, սակայն լսում ենք ամեն ինչ։ Պատուհանները փակ են, բայց ձայնը դեռ լսվում է տանը։ Հարեւանները դուրս են եկել տեսնելու, թե ինչ է կատարվում»,- պատմել է բնակիչներից մեկը։
Ի դեպ, համերգին ներկաները հնարավորություն են ունեցել նաեւ լսելու ռեփեր Դրեյքին, որի հետ արդեն երկրորդ օրն է Ռիհաննան ժամանակ է անցկացնում մինչեւ ուշ գիշեր։
Աղբյուրը՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ