Կին, որով պետք է հպարտանալ. Իվետան՝ Նազենի Հովհաննիսյանի մասին

11:55   23 հուլիսի, 2016

Հուլիսի 17-ին Լոնդոնում կայացավ Armenian Street Festival միջոցառումը, որի հատուկ հյուրն այս տարի երգչուհի Իվետա Մուկուչյանն էր։ Փառատոնի մասին NEWS.am STYLE-ն արդեն պատմել է իր ընթերցողներին, ինչպես նաեւ ներկայացրել, թե Իվետան իր երգացանկից որ հիթերն է կատարել տեղի հայերի համար. ի դեպ, երգչուհին եւ Գեւորգ Կարապետյանը ներկայացրել են իրենց համատեղ նոր աշխատանքը, որի ընթացքում հայկական դուդուկի եւ զուռնայի հնչյունները տարածվել են ամբողջ Քենսինգթոնում։

Միջոցառման հանդիսավարներն էին Նուրիցա Մաթոսյանը, Կարինե Պետրոսյանն ու Նազենի Հովհաննիսյանը, որի հետ լուսանկարվելու առիթը բաց չի թողել նաեւ Իվետան։

Фото опубликовано Iveta Mukuchyan (@iveta.mukuchyan)

«Կին, որով պետք է հպարտանալ»,- Instagram-ում Նազենիին նկարագրել է Մուկուչյանը։

Հիշեցնենք, որ ամենամյա Armenian Street Festival-ի ամբողջ հասույթն այս տարի տրամադրվելու է Մեծ Բրիտանիայի հայկական եկեղեցուն։



© NEWS.am STYLE