Օրեր առաջ` հուլիսի 17-ին, Լոնդոնում կայացավ Armenian Street Festival միջոցառումը, որի նպատակն էր վեր հանել հայկական մշակույթն ու սերտ կապեր ստեղծել Լոնդոնում բնակվող մեր հայրենակիցների միջեւ: Այս մասին NEWS.am STYLE-ն արդեն պատմել է իր ընթերցողներին:
Ինչպե՞ս է անցել փառատոնն, ի՞նչ անակալներ են եղել ընթացքում ու ինչպե՞ս են հավաքվածներն ընդունել «Եվրատեսիլ 2016»-ի մեր ներկայացուցչին` Իվետա Մուկուչյանին. այս հարցերի պատասխանները ճշտելու նպատակով կապ հաստատեցինք Բրիտանիայում հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանի հետ, որն այս տարի եղել է փառատոնի ստեղծագործական ղեկավարը.
«Սա, ուղղակի, հրաշալի իրադարձություն էր: Օրն, իսկապես, ստացված էր: Արարողությունը սկսվեց օրհնությամբ, որն իրականացրեց Սրբազան Հովակիմ Մանուկյանը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ջութակահար Լեւոն Չիլինգարյանը, «Կոմիտաս» երգչախումը, «Ախթամար» թատերախումբը եւ տաղանդավոր Գեւորգ Կարապետյանը, որը բոլորին երջանկացրեց իր դուդուկի հնրչյուններով»,-NEWS.am STYLE-ին պատմեց հայտնի պարողը` ավելացնելով, որ բոլորի համար, իսկական, անակնկալ է եղել հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ներկայությունը:
«Նա միակն է եւ անկրնելին: Ես նրան շատ եմ սիրում: Նա եւ մեր մյուս հանդիսավարները` Նուրիցա Մաթոսյանն ու Կարինե Պետրոսյանն աննկարագրելի պրոֆեսիոնալիզմով ներկայացրեցին ամբողջ միջացառումը»:
Արթուրին խնդրեցինք նաեւ խոսել Իվետա Մուկուչյանի ելույթի մանրամասների եւ հանդիսատեսի արձագանքի մասին.
«Ի՞նչ կարող եմ ասել Իվետայի մասին: Նա գեղեցիկ է, համեստ, տաղանդավոր, շատ հիանալի կատարող է: Հենց նա բեմ բարձրացավ, բոլորը քարացան, որպեսզի վայելեին նրա գեղեցիկ ձայնն ու ամբողջ էներգետիկան: Նա կատարեց հինգ երգ եւ հանդես եկավ «Արի յար 2» երգի ֆանտաստիկ կատարմամբ եւ, իհարկե, իր ելույթն ավարտեց Love Wave երգով, որը բուռն ընդունվեց հանդիսատեսի կողմից»:
Ստեղծագործական ղեկավարն ավելի քան գոհ է փառատոնի արդյունքից.
«Շատ շնորհակալ եմ Դիք Պետրոսյանին եւ Սրբազան Հովակիմ Մանուկյանին` ինձ այս տարվա փառատոնի մի մասնիկը դարձնելու համար: Սա մի փառատոն է, որը ոչ միայն միավորում է հայկական համայնքի, այլեւ տարբեր ազգությունների եւ մշակույթների ներկայացուցիչներին: Հրաշալի է այն փաստը, որ մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ լինելով փոքր ազգ` շատ ուժեղ ենք, երբ միավորված ենք»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Արթուր Գուրունլյանի եւ Վահագն Գուլաքյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար