Դուեյն Ջոնսոնը հաշտվել է Վին Դիզելի հետ

18:13   18 օգոստոսի, 2016

Վերջերս Դուեյն Ջոնսոնը՝ հայտնի «Ժայռ» մականունով, «Ֆորսաժ» ֆիլմի իր գործընկերներին «փափուկ հետույքներ» էր անվանել եւ նրանց մեղադրել ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ: 44-ամյա դերասանը նշել է, որ նկատի է ունեցել Վին Դիզելին, որը բացի ֆիլմի գլխավոր հերոսը լինելուց, նաեւ պրոդյուսերն է:

«Ֆորսաժ» ֆիլմի 8-րդ մասի նկարահանումներին մասնակցող դերասանները պատմել են, որ Ջոնսոնին Դիզելի ոչ բոլոր որոշումներն ու առաջարկներն իրեն դուր եկել: Հաղորդվում է, որ դերասանների միջեւ հարաբերություններում լարվածությունն այնքան ուժեղ էր, որ ֆիլմի դրվագները նկարահանելը գրեթե անհնարին էր դարձել:

Օրերս նկարահանումների հրապարակում իր աշխատանքն էր ավարտել Սքոթ Իսթվուդը, իսկ The Hollywood Reporter-ը ֆիլմի երկրպագուներին ուրախացրեց այն նորությամբ, որ Դուեյն Ջոնսոնը հաշտվել է Վին Դիզելի հետ (ամեն դեպքում ֆիլմի գովազդի հոտ է գալիս): Universal ստուդիայի գործադիր փոխնախագահ Մարկ Սուրիանը կարողացել է հարթել դերասանների միջեւ ծագած կոնֆլիկտը:

«Այն, ինչ տեղի ունեցավ, ավարտված է, եւ ոչ ոք գործողությունների շարունակություն չի սպասում: «Ֆորսաժ 8-ի» գովազդային արշավի ժամանակ խնդիրներ չպիտի առաջանան»,- ասել է աղբյուրներից մեկը:



© NEWS.am STYLE